Հայտնի են #Covid_19 կորոնավիրուսից ապաքինվելու ժամկետները․ ԱՀԿ

Կորոնավիրուսից լիարժեք վերականգնումը տեղի է ունենում վարակի առաջին ախտանիշներն ի հայտ գալուց մոտավորապես 20 օր հետո: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ և պաշտոնական ներկայացուցիչ Թարիկ Յազարևիչին:
Իր եզրակացություններում փորձագետը մեջբերել է վերջին ուսումնասիրությունների տվյալները:
«Համաձայն մեր կլինիկական հանձնարարականների՝ հիվանդին կարող են դուրս գրել հիվանդանոցից վիրուսի ախտորոշման թեստի երկու անընդմեջ բացասական պատասխանից հետո: Թեստերն անցկացվում են մեկ օրվա տարբերությամբ: Ներկայումս առկա ուսումնասիրությունների հիման վրա՝ ախտանիշներնի հայտ գալուց և ամբողջապես վերականգնման ժամանակահատվածը մոտավորապես 20 օր է»,- նշել է Յազարևիչը: Ինչ վերաբերում է կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետի առաջացմանը, ապա դրա մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ հիվանդությունը դեռ լիարժեք ուսումնասիրված չէ:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
209Երեկ, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
31205.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
58204.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
31104.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
29804.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
74030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
72330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
83928.10.2026, 15:06