«Ապոկալիպտիկ եզրակացություններ չպետք է անել». վարչապետ

«Հիվանդացության նոր դեպքեր չունենք, մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, պատասխանը բացասական է եղել: Եվս 9 թեստերի պատասխանների սպասում ենք, դրանք հայտնի լինելուն պես կտեղեկացնենք: Հույս ունենք, որ դրանք չեն հաստատվի, բայց եթե հաստատվեն, խուճապի առիթ չպետք է լինի: Սա հաղթահարելի հիվանդություն է: Ապոկալիպտիկ եզրակացություններ չպետք է անել: Ունենք հիվանդ, որ դե յուրե հիվանդ է, բայց դե ֆակտո այդքան էլ հիվանդ չէ». մարտի 2-ին կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի ամփոփմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ինքնազգացողության խնդիրներ չունի նաև հյուրանոցի անձնակազմը: Ըստ նրա՝ վերջին օրերին ահազանգերի թիվը շատացել է, սակայն ոչ մեկը չի հաստատվել:
Վարչապետը տեղեկացրեց, որ որոշվել է խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով, իսկ հնգօրյա ժամկետում կվերականգնվի Իրանի հետ վիզային ռեժիմի գործընթացը:
Աշխատանքային խումբը խորհուրդ է տալիս ՀՀ քաղաքացիներին՝ հնարավորինս սահմանափակել ուղևորությունները դեպի Իտալիա և Թուրքիա: Թե ինչու այլ ուղղություններով հաղորդակցությունը չի փակվում, Ն. Փաշինյանը նշեց, որ տվյալ պահին գնահատել են ամենառիսկային ուղղությունները:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
209Երեկ, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
31205.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
58204.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
31104.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
29804.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
74030.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
72330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
83928.10.2026, 15:06