Եվրոպական երեք երկրում կտրուկ աճել է #COVID_19 կորոնավիրուսից մահացության ցուցանիշը

Իտալիայի իշխանությունները հայտնել են, որ մարտի 15-ի դրությամբ՝ COVID-19 կորոնավիրուսով առաջացած հիվանդությունից մահացության կտրուկ աճի մասին: Մեկ օրվա ընթացքում մահացել է 368 մարդ՝ զոհերի ընդհանուր թիվը հասել է 1806-ի: Իտալիայում վարակվածների թիվը մեկ օրում աճել է 3.590-ով և կազմել 24.747 մարդ: Այս ցուցանիշը հավասար է Չինաստանից դուրս գտնվող կորոնավիրուսից մահերի կեսին։
Իսպանիան շարունակում է մնալ հիվանդության համաճարակի երկրորդ ամենամեծ երկիրը:
Մեկ օրվա ընթացքում մահացել է 96 մարդ, ինչի արդյունքում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը հասել է 262-ի: Վարակակիրների ընդհանուր թիվը երկրում հասել է 7798-ի:
Ֆրանսիայում 24 ժամվա ընթացքում մահացել է 31 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 120-ի։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Օլվյե Վերանը:
Վարակակիրների ընդհանուր թիվը աճել է՝ հասնելով մինչև 5400-ի, օրական հիվանդանում է գրեթե հազար մարդ:
Չնայած համաճարակին՝ Ֆրանսիան կիրակի օրն անցկացրեց ավագանու ընտրությունների առաջին փուլը: Արձանագրվեց ընտրողների ռեկորդային ցածր մասնակցություն: Գերմանիան հայտարարել է Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի և Դանիայի հետ սահմանների մասնակի փակման մասին: Այս միջոցը ուժի մեջ է մտնում մարտի 16-ի երեկոյան:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20401:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
307Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
57304.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
30604.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
29504.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
73730.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
72030.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
83628.10.2026, 15:06