«Այսօր, սկսած 23։00-ից, ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը»․ Սուրեն Քրմոյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Սուրեն Քրմոյանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների տեղաշարժի և հանրային ծառայությունների իրականացման նկատմամբ սահմանափակումներին։
«Որոշումը ուժի մեջ մտնելուց սկսած՝ այսօր 23։00-ից, ՀՀ-ի ամբողջ տարածքում սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժման իրավունքը, սահմանվում է ինքնամեկուսացում իրենց բանկարանում կամ իրենց գտնվելու վայրում»,- ասել է Քրմոյանը՝ նշելով, որ մեր ազգաբնակչությունը տնից կարող է դուրս գալ բացառիկ դեպքերում՝ կենսական անհրաժեշտությունից ելնելով գնումներ կատարելու, մթերային խանութներ, դեղատներ և շուկաներ գնալիս։ Սակայն, ըստ պաշտոնյայի, սա չի նշանակում, որ օրը մի քանի անգամ պետք է քաղաքացիները դուրս գան։ «Մարդիկ հնարավորություն ունեն մասնակցելու հոգեհանգստի արարողությունների, խնամքի կարիք ունեցող մարդկանց այցելելու, միևնույն ժամանակ, թույլատրվելու է բնակության վայրի անմիջական տարածքում ֆիզիկան վարժություններ կատարել»,- նշեց նա՝ տեղեկացնելով, որ պարետի որոշմանը կից արդեն կա ձևաթուղթ, որը կոչվում է տեղաշարժի թերթիկ։ Ամեն անգամ տանից դուրս գալուց մեր քաղաքացիները պետք է լրացնեն այդ թերթիկը»։


«Մեկնում եմ Կամբոջա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2016:42
«Որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում»․ Վահե Գրիգորյան
6915:48
ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
7715:18
«Մարդու արժանապատվությունը չի դադարում գործել քրեակատարողական հիմնարկի դարպասներից ներս»․ Մհեր Մելքոնյան
7614:42
«Նոր ծրագիր է իջեցված»․ Սաթիկ Սեյրանյան
8214:24
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
8513:42
ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8500 չվերթ
15812:43
Պուտինը բլոգեր Լերչեկին ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել
17512:00