Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան

«Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից»․ Արա Պողոսյան
52
Այսօր, 16:24

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեծ Բրիտանիան Եվրոպայի այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից։ Դա պարզապես քմահաճույք չէր, այլ վստահաբար հեռահար՝ ռազմավարական, որոշում էր, հիմնված հաշվարկների վրա։
Ընդհանրապես՝ ԵՄ-ն հիմնականում հիմնված է երկու + 1 պետությունների վրա՝ Ֆրանսիա, Գերմանիա + Լեհաստան։
Եթե Ֆրանսիան ռազմա-քաղաքական ավանգարդն է ԵՄ-ի, Գերմանիան՝ տնտեսական և տեխնոլոգիական, ապա Լեհաստանը ԵՄ-ի արևելյան կենտրոնն է, Ռուսաստանի զսպման քաղաքականության կենտրոնական և արևելաեվրոպական գլխավոր կենտրոնը։
Բայց՝ աշխարհակարգի վերաձևումն անխուսափելիորեն կշոշափի եվրոպական անվտանգային ճարտարապետությունը, որտեղ յուրաքանչյուր դերակատար ինքնուրույն զարգացնելու է սեփական անվտանգային և տեխնոլոգիական ուղղությունները։ Գերմանիան արդեն իսկ սկսել է հսկայական միջոցներ ներդնել անվտանգության և տեխնոլոգիաների զարգացման մեջ։ Ֆրանսիայում առավել ակտիվ են աջ ուժերը, որոնք տեսնում են Ֆրանսիան որպես լիովին ինքնիշխան և ԵՄ-ից դուրս դերակատար։ Իսկ առանց այս երկուսի ԵՄ-ն բացարձակապես չի կարող ունենալ այն ազդեցության նույնիսկ փոքր մասը, որն ուներ»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան