Ինչպես են Շվեդիայի իշխանությունները պայքարում կորոնավիրուսի դեմ՝ առանց արգելքների. #Forbes.ru
![]() 1520 Շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ., 16:15 Հնդկաստանում տնային կարանտինում է գտնվում 1.3 միլիարդ մարդ: Գերմանիայում մարդկանց արգելվում է հասարակական վայրերում հավաքվել երկու հոգուց ավելի: Ֆրանսիայում բնակիչներին խնդրում են լրացնել հատուկ ձևաթուղթ, որտեղ նշվում է տանից հեռանալու նպատակը: Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը վերահսկում է ինքնամեկուսացումը, գրում է Forbes-ը: Մինչդեռ Շվեդիայում պատկերը բոլորովին այլ է. մարդիկ հավաքվում են սրճարաններում և շրջում քաղաքով մեկ՝ վայելելով լավ եղանակը, գրում է WSJ-ն: Գրասենյակները, մանկապարտեզներն ու դպրոցները բաց են, ինչպես նաև երկրի սահմանները: Առևտրի կենտրոններում ավելի քիչ այցելուներ կան: Միակ սահմանափակումն այն է, որ մարդիկ չեն կարող հավաքել 50 հոգուց ավելի, բարերն ու ռեստորանները պետք է սպասարկեն միայն նստած հաճախորդներին, որպեսզի խուսափեն բազմությունից: «Մարդկանց մեծամասնությունը կմնա տանը, եթե նրանք ունենան ախտանիշներ»,- հայտնում է Տենգելլը: «Մենք Շվեդիայում աշխատում ենք նման ձևով: Վարակիչ հիվանդությունների վերահսկման մեր ամբողջ համակարգը հիմնված է կամավոր գործողությունների վրա»,- հավելել է Տենգելլը, գրում է NYT-ը: Ստոկհոլմի Arlanda օդանավակայանը գործում է իր բնականոն ռեժիմով: Ապրիլի 2-ի տվյալների համաձայն՝ Շվեդիայում, որտեղ բնակվում է 10 միլիոն մարդ, գրանցվել է վարակի գրեթե 5,5 հազար դեպք: |

«Ալկոհոլի ազդեցությունն առողջության վրա և կախվածության ռիսկերը». ԱՆ
37516.05.2026, 02:06
«Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է
48515.05.2026, 00:06
ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը պարում է Արաբկիրում (տեսանյութ)
58213.05.2026, 22:30
Հանտավիրուսի դեպքեր՝ զբոսանավում. ի՞նչ է հայտնի այս պահին
60613.05.2026, 18:30
Թայլանդում չղջիկների մոտ կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել
120311.05.2026, 16:27
«Փաստացի ՀՀ քաղաքացին «սպիսատ» արած դեղի մատերիալ է»․ Կարապետ Պողոսյան
59911.05.2026, 10:24
Հանտավիրուսով վարակված ուղևորներ տեղափոխող նավը ժամանել է Կանարյան կղզիներ
184210.05.2026, 23:47
ԱՀԿ-ն հայտարարել է զբոսանավում հանտավիրուսի 6 դեպքի մասին (տեսանյութ)
214809.05.2026, 18:06
