«Այս պնդմամբ փորձում է կասկածամտություն ու անհամերաշխություն սերմանել ընդդիմության շարքերում». Ռուբեն Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Գերագույն դավաճանը Հ1-ի տաղավարից պնդում է, որ ընդդիմությունը կողմ է քվեարկելու այն ղազագրին, որը ստացել է «ալիևի սահմանադրություն» ժողովրդական անվանումը։
Ինչու՞ է նա այդպիսի վստահություն ցուցաբերում։ Փորձենք վերլուծել։
1) բոլորիս աչքի առաջ է Գեղամ Նազարյանի ու Առուշի օրինակը։ Եվ բոլորիցս առավել՝ այդ օրինակները հենց նրա՝ գերագույն դավաճանի աչքի առաջ են։ Նրա վստահությունը, այս առումով, հիմնված է «նախադեպային փաստարկման վրա»։
2) գերագույն դավաճանը լավ գիտի, որ խորհրդարանական ընդդիմության շարքերում առկա են փոքր փորձառություն ունեցող, պայքարի բովում դեռ չթրծված մարդիկ - արդյո՞ք դժվար է լինելու նրանց «կամքը կոտրելը»։ Նրա վստահությունը, այս առումով, հիմնված է իր ունեցած ռեպրեսիվ ապարատի վրա։
3) այս կատեգորիկ պնդմամբ գերագույն դավաճանը փորձում է հանգստացնել ղազագրի պատվիրատուներին՝ վստահեցնելով, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է։
4) այս կատեգորիկ պնդմամբ գերագույն դավաճանը փորձում է կասկածամտություն ու անհամերաշխություն սերմանել ընդդիմության շարքերում։
Ո՞րն է մե՛ր խնդիրը։ Իմ կարծիքով, մեր խնդիրն է չտրվել այս սադրանքին և ամեն կերպ քաջալերել ու գոտեպնդել ընդդիմադիր պատգամավորներին, նրանց վերաբերվել՝ որպես ծանր փորձության առջև հայտնված եղբայրների և քույրերի։ Թո՛ղ նրանք իմանան, որ եթե իրենց արատավորող նյութեր «պատահաբար» հայտնվեն սեղանին, ապա նրանց չենք դատապարտելու։ Մեզնից ո՞ր մեկն է սուրբ։ Նրանց մենք չենք դատապարտելու, որովհետև այդ «պատահական» նյութերը, ճիշտ կամ սխալ, դառնալու են նրանց հոգու ամրության ու Հայրենիքին նվիրվածության վկայականը»:

«Դրախտ չէր Սովետական Հայաստանը, բայց մեր ժողովրդի պատմության մեջ փառավոր էջ էր». Տիգրան Աթանեսյան
1910:18
«106 տարի առաջ օրը Հայաստանում 70 տարով հաստատվեց սովետական կարգեր». Արմեն Հովասափյան
4810:00
Հայաստանի 12 համայնքներում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ
5809:36
ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանին (լուսանկար)
13200:36
Կանարյան կղզիների մոտ 14 միգրանտի դի է հայտնաբերվել
253Երեկ, 21:25
«Այս լուսացույցը, թերևս, ամենալավն է նկարագրում Երևանի երթևեկության վիճակը»․ Հակոբ Կարապետյան
158Երեկ, 19:06
«Ինչու պարզկա ձմեռը միշտ չէ, որ լավ նորություն է էներգետիկ ոլորտի համար»․ Լևոն Ազիզյան
171Երեկ, 16:48
«Բա սակագինն ինչո՞ւ չի իջնում»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
156Երեկ, 16:00