Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին». Գոհար Մելոյան

«Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին». Գոհար Մելոյան
28
Այսօր, 11:12

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մեռլոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Տեղեկատվություն ենք ստացել, որ Սպիտակ համայնքի Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին: Տեսանյութերում երևում է, թե ինչպես են ընտրողները մոտենում վերջինիս ու զրույցից հետո գնում են քվեարկության:
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է:
Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը»:

Աղբյուրը`   Գոհար Մելոյան