«Արժեզրկում և ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից»․ Արմենուհի Վարդանյան

Լրագրող Արմենուհի Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախյան հարցը Նիկոլ Փաշինյանին հետապնդելու է ստվերի պես։ Նրա ցավն է, նրա վերքը, և նա դա շատ լավ գիտակցում է։ Ինչքան էլ պտտվի ու փորձի շրջանցել, նա խոսում է եւ դեռ շատ է խոսելու Արցախի ու Արցախն ազատագրած հերոսների մասին՝ ամեն անգամ իրեն դնելով է՛լ ավելի բարդ ու անելանելի դրության մեջ։
Նա վախենում է պատմությունից եւ այն պիտակներից, որոնք անխուսափելիորեն դրվելու են իր վրա։ Այդ պատճառով նրա բոլոր քայլերը միտված են մեկ նպատակի՝ արժեզրկել Արցախը, Արցախյան ազատամարտը, մեր հերոսներին և Եռաբլուրում հանգչող տղաներին։ Ջնջել տղաների նկարները պատերից, ազգային հերոսին համեմատել Նաիրի Հունանյանի հետ, դասագրքերից քերել Արցախի մասին հիշատակումները, անընդհատ խմբագրել ու վերախմբագրել պատմությունը...
Ինչո՞ւ է նա սա անում....
Կարծում եմ մոտիվը հանրությանը բարոյալքելն է, արժեզրկելն այն ամենը, ինչ սրբություն է, որպեսզի գալիք սերունդն էլ չունենա արժեքներ ու հերոսներ։ Արցախը համարի բեռ, արցախցուն՝ փախածներ, ովքեր էլի բեռ են, Արցախի համար մարտնչած հերոսներին՝ արկածախնդիրներ, զոհերին՝ «հանուն ոչնչի» ընկածներ....
Բայց հիշենք, որ խոսքը մի մարդու մասին է, ով ժամանակին հարյուրավոր հոդվածներ է գրել Արցախյան շարժման ու Արցախի մասին, բարձր ամբիոններից ճամարտակել է այդ թեմայով։ Նա հո շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունեցել իր պաշտոնավարման ընթացքում։ Եվ հիմա նույնպիսի հետեւողականությամբ, ինչպես ժամանակին գրում ու խոսում էր Արցախի մասին, նույն հետեւողականությամբ ջնջում, արժեզրկում եւ ոչնչացնում է ամեն ինչ՝ փորձելով մաքրել իր դեմքը խարանից։ Բայց այդ խարանն անջնջելի է. իզուր է փորձում, դա չի ջնջվի, անհնար է։
Ուստի նրա միակ հույսը մնացել է հասարակական դեգրադացիան. ինչքան հասարակությունը լինի միջակ, տգետ ու վախկոտ, այնքան ավելի հեշտ կլինի նրան վերածել «դաշտում արածող անասունի, որի ձագին երեկ մորթել են, իսկ ինքն անվրդով շարունակում է արածել»»։

«Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան
4902:06
«Ադրբեջանի պատմակեղծարարության դեմ բողոքելը ճիշտ է, բայց խիստ անբավարար»․ Արմեն Այվազյան
6601:12
«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը ոչ մի բան չունեն զիջելու»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
7100:48
«Հարցն այստեղ այլ է․ եթե չքվեարկեն, դու հրաժարական կտա՞ս»․ Հրայր Կամենդատյան
7300:48
«Չպետք է տուրք տալ Նիկոլի շանտաժներին և պետք է դեմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը». Գագիկ Համբարյան (տեսանյութ)
8600:06
Լոս Անջելեսի շրջանում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
144Երեկ, 23:36
«Ինչպես հասկացա՝ Նիկոլ Փաշինյանը քվեարկելու է և՛ իշխանության, և՛ ընդդիմության փոխարեն»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
86Երեկ, 23:12
«Ընդդիմությունը պետք է քվեարկի հանրաքվեի օգտին»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
94Երեկ, 22:54