Կիրակի, 29 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Սեփական ճակատագիրն ուրիշին հանձնողն անտեր է, քանի որ ինքն իրեն տեր կանգնելուց հրաժարվել է. արցախցիներն այժմ այդ վիճակում են». Արման Մելիքյան

«Սեփական ճակատագիրն ուրիշին հանձնողն անտեր է, քանի որ ինքն իրեն տեր կանգնելուց հրաժարվել է. արցախցիներն այժմ այդ վիճակում են». Արման Մելիքյան
26
Այսօր, 11:42

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «2005 թվականին Արցախի Արտգործնախարարությունն ԱԺ –ին էր ներկայացրել քաղաքացիության մասին օրենքի նախագիծը, որով սահմանվում էին Արցախի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ մշակելու և ներդնելու անհրաժեշտությունն ու չափանիշները: Առաջարկվում էր նաև կիրառել երկքաղաքացիության սկզբունքը, որի շնորհիվ մարդը կարող էր միաժամանակ լինել և Արցախի, և Հայաստանի քաղաքացի: Այն էլ ասեմ, որ նախագծի համաձայն Արցախի քաղաքացի էին ճանաչվում նաև Ադրբեջանում էթնիկ զտումների ենթարկված մեր բոլոր հայրենակիցները: Եթե օրինագիծն ընդունված լիներ ու կիրառվեր, մարդիկ այսօր կունենային իրենց Արցախի քաղաքացիությունը վկայող անձը հաստատող փաստաթուղթն էլ, ՀՀ քաղաքացու լիարժեք անձնագիրն էլ վրադիր: Բայց դե սեփական ճակատագիրն ուրիշին հանձնողն անտեր է հենց միայն այն պատճառով որ ինքն իրեն տեր կանգնելուց հրաժարվել է: Արցախցիներն այժմ այդ վիճակում են»:

Աղբյուրը`   Արման Մելիքյան