Աշխարհում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը․ ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 2․471 մլն դեպք, մահացել է 169 հազար մարդ՝ համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների։ Ջոնս Հոփքինսի համալսարանի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 2․62 մլն-ը, մահացել է 183.4 հազար մարդ, գրում է РБК-ն։
Հաստատված դեպքերի թվով առաջատարը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների, շարունակում է մնալ Միացյալ Նահանգները (842.6 հազար): Երկրորդ տեղում Իսպանիան է (208.3 հազար), Իտալիան 3-րդ տեղում է (187․3 հազար), Ֆրանսիան՝ 4-րդ (157.1 հազար), Գերմանիան՝ 5-րդ (150.6 հազար)։ Կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքն է սկսվել Չինաստանում։ Իշխանությունները փակել են Հարբին քաղաքը։ Տունը լքելու համար տեղի բնակիչները պետք է ստանան QR կոդ, որը ցույց է տալիս նրանց մոտ հիվանդության բացակայությունը: Փողոցներում և հասարակական վայրերում բնակիչները պետք է կրեն բժշկական դիմակներ:
ԱՄՆ Պետդեպարտամենտի հետախուզության և հետազոտությունների բյուրոյի հաղորդագրության մեջ նշվում է, որ չկա որևէ ապացույց COVID-19 համավարակի արհեստական ծագման մասին:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
17501:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
277Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
51404.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
27704.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
28104.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
72430.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
70730.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
82328.10.2026, 15:06