Չինաստանում #COVID_19 կորոնավիրուսի վարակակիր է համարվում 599 մարդ

901
Շաբաթ, 02 մայիսի, 2020 թ., 00:10
Չինաստանում վարակակիր է համարվում 599 մարդ: Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի հիգիենայի և առողջության հարցերով պետական կոմիտեն, հայտնում է ТАСС-ը:
Այս ցուցանիշը մեկ օրվա ընթացքում նվազել է 3%-ով: Երկրում նախօրդ մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք, որից 6-ը ժամանել են արտերկրից: Չինաստանում հինգերորդ օրն անընդմեջ մահվան նոր դեպքեր չեն արձանագրվել։
Մարտի 29-ին Չինաստանը հայտարարել է երկրում համաճարակի տարածման ավարտի մասին: Համաձայն ապրիլի սկզբի տվյալների՝ կորոնավիրուսով վարակված մարդկանց 94%-ը լիովին ապաքինվել է: 2019-ի դեկտեմբերից ի վեր Չինաստանում կորոնավիրուսով պայմանավորված բարդություններից մահացել է 4 633 մարդ, գրանցվել է համավարակի 82 874 դեպք:

«Դեղերի հասանելիության ապահովումը կարող են դառնալ դժվար կառավարելի»․ Անուշ Պողոսյան
30526.11.2026, 17:18
«Թմրաբաններին և հոգեբույժներին միավորել են․ սա լուրջ մասնագիտական հարցեր է առաջացնում»․ Անուշ Պողոսյան
37026.11.2026, 02:06
«Վարդանանց ՆԲԿ-ն անաշխատունակության թերթիկ տալու համար ասում է՝ մեռնես էլ, պիտի գաս». Նունիկ Ավետիսյան
49524.11.2026, 22:06
«Գյուղական բազմաթիվ ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը»․ Անուշ Պողոսյան
54524.11.2026, 10:54
«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
98316.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
118813.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
133611.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
138109.11.2026, 23:36