Աշխարհում կորոնավիրուսից ապաքինվածների թիվն անցել է միլիոնից

Ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսից ապաքինվածների թիվը կազմում է վարակված մարդկանց գրեթե մեկ երրորդը։ Ապաքինվածների ստույգ թիվը 1 014 524 է, հայտնում է worldometers.info-ն։ Մինչ օրս աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի համավարակի ավելի քան 3․2 միլիոն հաստատված դեպք, մահացել է 228.8 հազար մարդ, իսկ այժմ գրեթե 2 միլիոն մարդ վարակված է կորոնավիրուսով:
Զոհերի և վարակակիրների թվով աշխարհում առաջատար է ԱՄՆ-ը, որտեղ գրանցվել է վարակման 1 095 304 դեպք, որից 63 871-ը՝ մահվան ելքով:
Ավելի քան 200 հազար դեպք գրանցվել է Իսպանիայում և Իտալիայում: Ֆրանսիայում, Գերմանիայում, Բրիտանիայում, Թուրքիայում և Ռուսաստանում արձանագրվել է ավելի քան 100 հազար վարակակիր:
Նախօրեին՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկրում անցկացվել է մոտ 6 միլիոն թեստ: Իր հերթին փոխնախագահը նշել էր, որ շաբաթական իրականացվում է 1 միլիոն թեստ, սակայն մոտ ապագայում այդ ցուցանիշը կհասնի շաբաթական 2 միլիոնի:
Իսպանիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան ամենափոքր ցուցանիշը՝ օրական 268 հիվանդ: Ապրիլի սկզբին Իսպանիայի կառավարությունը մեղմացրել էր բնակիչների համար տեղաշարժի արգելքը:
Գերմանիայում համաճարակի սկզբից ի վեր ապաքինվել է վարակակիրների 75%-ը:
Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայությունը նախօրեին հաղորդել էր, որ երկրում նկատվում է COVID-19 կորոնավիրուսի համեմատաբար կայուն իրավիճակ։

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
16201:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
267Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
49304.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
26704.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
27604.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
71930.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
70230.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
81828.10.2026, 15:06