Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 միլիոնը

Ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 3,5 միլիոնը (ապրիլի 21-ին գրանցվել էր կորոնավիրուսի 2,5 միլիոն դեպք)՝ համաձայն Ջոնս Հոփքինսի համալսարանի ներկայացրած տվյալների։
Մայիսի 4-ի առավոտվա դրությամբ՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 3 502 126 դեպք, մահացել է ավելի քան 247 հազար մարդ, ապաքինվել՝ 1,1 միլիոնը:
Վարակվածների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է՝ 1,1 միլիոն մարդ, մահացել է 67,4 հազարը:
Վարակվածների թվով ԱՄՆ-ին հաջորդում են Իսպանիան և Իտալիան: Իսպանիայում վարակակիր է 217,4 հազար մարդ, Իտալիայում՝ 210,7 հազար: Ապրիլի կեսերից արձանագրվել է համավարակի և մահացությունների ցուցանիշի անկում:
Հաստատված դեպքերի թվով 4-րդ տեղում Միացյալ Թագավորությունն է (187.8 հազար մարդ), Ֆրանսիան՝ 5-րդ (168.8 հազար), Գերմանիան՝ 6-րդ տեղում է (165,6 հազար), իսկ Ռուսաստանը՝ 7-րդ։
Կորոնավիրուսով հիվանդների շրջանում մահացությունների ցուցանիշով 2-րդ տեղում Իտալիան է, մահացել է 28,8 հազար մարդ: Մեծ Բրիտանիան մահացության ցուցանիշով 3-րդ տեղում է՝ մահվան 28,4 հազար դեպք:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
16501:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
270Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
49904.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
27004.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
27804.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
72130.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
70430.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
82028.10.2026, 15:06