«Գրանցվել են կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքեր, այդ թվում՝ Հայաստանում». Արսեն Թորոսյան

ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 4-ի նիստում կորոնավիրուսի հետ կապված պատկերը ներկայացրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց՝ դժբախտաբար գրանցվել են կորոնավիրուսի կրկնակի վարակման դեպքեր, այդ թվում Հայաստանում։ «Մեր ունեցած 3 դեպքերում որևէ գանգատ, սիմպտոմ չունեն, բայց նրանց մոտ դուրս գրումից 2 շաբաթից հետո նորից վիրուս է հայտնաբերվել»։
Նախարարն ասաց՝ պետք է այնպես անել, որ չգա մի օր՝ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց բուժօգնության․ «Լինում են դեպքեր, երբ առաջնային վարակի աղբյուրը հնարավոր չի լինում գտնել, բայց գործողություններն ամեն կոնկրետ դեպքի համար իրականացվում են: Առողջապահական համակարգի բեռնվածությունը դեռևս տանելի մակարդակում է: Պետք է այնպես անենք, որ չգա մի օր, երբ բուժօգնության կարիք ունեցող քաղաքացին մնա առանց բուժօգնության: Մեր հիմնական նպատակը դա է»,- ասաց նախարարը:
Նա նկատեց, որ ոչ մի պետություն չի կարող կորոնավիրուսի դեմ միայնակ պայքարել, եթե չկա հանրային աջակցություն։
Անդրադառնալով նախարարությանը հասցեագրված մեղադրանքին, թե ՀՀ-ում թեստավորում քիչ է արվում, նախարարն ասաց. «ՀՀ-ում թեստավորման մակարդակը համադրելի է օրինակ՝ Ճապոնիայի, Իտալիայի հետ: Իհարկե, կան երկրներ, որոնք մեզնից 10 անգամ շատ են անում, օրինակ՝ ԱՄԷ-ն, բայց մենք այդ առումով վատ դիրքում չենք: Մեր թեստավորման հնարավորությունները գնալով ավելանալու են, ինչը հեշտ չէ: Պահանջում է 3 կոմպոնենտ՝ սարքավորումներ, անձնակազմ և բիոանվտանգության մակարդակ: Նոր լաբորատորիաներ ներգրավելու համար այս երեք կոմպոնենտն է հարկավոր, ինչը հնարավոր չէ շատ արագ անել»,- պարզաբանեց Ա. Թորոսյանը:
Նախարարը հայտնեց նաև, որ առաջիկայում ՀՀ-ում դիմակների պակաս չի լինի: Սկսվել է դրանց արտադրությունը, ինչը կբավարարի ողջ պահանջարկը:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
16501:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
270Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
49904.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
27004.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
27804.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
72130.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
70430.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
82028.10.2026, 15:06