«Մեր կրթական միջնադարյան համակարգով մեծ խնդիր ենք ունենալու դրա կիրարկման ժամանակ». Հովսեփ Խուրշուդյան

«Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը, իհարկե, կարևոր քայլ էր երեխաներին սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից պաշտպանության ուղղությամբ: Բայց մենք մեր կրթական միջնադարյան համակարգով մեծ խնդիր ենք ունենալու դրա կիրարկման ժամանակ:
Գործի բերմամբ շատ եմ շփվում մարզերի երիտասարդության հետ: Ու պարբերաբար տեղեկություններ եմ ստանում մարզերի, հատկապես գյուղերի դպրոցների բազմաթիվ ուսուցիչների պրոֆեսիոնալ կարողությունների և տարրական համարժեքության խիստ ցածր մակարդակի վերաբերյալ:
Վերջերս հերթական պատմությունը լսեցի, որից չգիտեմ էլ՝ ծիծաղեմ, թե բարկանամ:
Ուրեմն՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկի դպրոցում (չեմ նշի թե որ՝ երեխաներին հարվածի տակ չդնելու համար, բայց դա էական էլ չէ, քանի որ այս որակը, ցավոք, շատ տարածված է) դասամիջոցին բարձր դասարանի աշակերտները տաք սնունդ ընդունելիս ուսուցիչների ցուցումով նստում են սեռային խիստ տարանջատման սկզբունքով. տղաներն առանձին սեղանի շուրջ, աղջիկները՝ առանձին (իգական և արական վարժարանները հետ են եկել՝ վրեքներս խաբար չկա): Մի օր մի տղա դասարանցի աղջիկների հետ խոսքով է ընկնում (պատկերացնո՞ւմ եք՝ ինչ խայտառակություն մեր «ազգային-ավանդական դարավոր արժեքների» տեսակետից) ու իրենց հետ է նստում հաց ուտում ու երբ դասվարը մտնում-տեսնում է, մի աղմուկ է բարձրացնում, նախատում, անպատվում, թե բա ես ձեզ չե՞մ ասել, որ տղաներն առանձին նստեն, աղջիկները՝ առանձին: Թե բա «տենց եք անում, որ ղզիկ եք դառնում, վաղը մյուս օր բանակ եք գնում, չեք կարողանում նորմալ ծառայել» ու էլի նման բաներ նույն ոգով։
Հիմա, որ այս կոնվենցիայի դրույթներն սկսեն ամբողջապես կիրառվել, այս «ուսուցիչը» պետք է սեռական դաստիարակությո՞ւն դասավանդի խեղճ երեխեքին:
Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ վակխանալիա է իրագործելու դասարանում ու աշակերտների հոգիներում՝ հաստատված ծրագրերը մի կողմ թողած:
Այնպես որ, լուրջ ռիսկեր կան կոնվենցիան ներդնելիս ու երկար վերապատրաստումների ու փորձարկումների փուլ պետք է անցկացնել»:

«Արդյո՞ք ունենք մասնագետներ մեծ թվով ուսանողների կրթական պրոցեսն ապահովելու համար»․ Սարհատ Պետրոսյան
17403:06
Մինչև օգոստոսի 2-ը ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
44120.07.2026, 21:24
«Տիկին «լիբերալ» նախարարը կզանգի՞ «լիբերալ» ռեկտորին»․ Արմեն Աշոտյան
49820.07.2026, 15:54
«Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների». ԳԹԿ
50620.07.2026, 14:12
Հերթը մյուս փոխնախարարինն է. «Ժողովուրդ»
104317.07.2026, 09:18
Տնօրենի ժպ-ն Արցախի խորհրդանիշով նկարը պոկել է՝ համարելով հակապետական քայլ. սկանդալի հետքերով (լուսանկար)
98816.07.2026, 22:54
Կորեացուն քրեական մեղադրանք է սպառնում քննության ժամանակ խելացի ակնոց օգտագործելու համար
300516.07.2026, 22:22
Իլոն Մասկը հայտարարել է, որ ժամանակակից դպրոցները բացարձակապես անօգուտ են
212015.07.2026, 21:35