1-ին փուլով դպրոցների վերակազմակերպման ծրագիրը 2026թ․ սեպտեմբերի 1-ից պետք է մեկնարկի 8 մարզերում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են փոքրաքանակ դպրոցների վերակազմակերպման ծրագրի հետ կապված հարցեր:
Անդրադարձ է կատարվել կենտրոնացված կրթության կազմակերպմանը, ներկայացվել է, որ 2026-2027թթ․ ուսումնական տարվանից կմեկնարկի փոքրաթիվ ավելի քան 180 դպրոցի աշակերտների՝ 100 ուսումնական հաստատություններում կենտրոնացված եղանակով կրթության կազմակերպման գործընթացը: Այս համատեքստում քննարկվել են ճանապարհային ենթակառուցվածքներին և փոխադրումների կազմակերպման մոդելներին վերաբերող հարցեր:
Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել փուլային մոտեցում ցուցաբերել, ըստ որի՝ 1-ին փուլով դպրոցների վերակազմակերպման ծրագիրը 2026թ․ սեպտեմբերի 1-ից պետք է մեկնարկի 8 մարզերի՝ բարեկարգ ճանապարհային ցանց ունեցող կլաստերային դպրոցներում, այսինքն՝ 2026թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ շահագործման հանձնվող 59 դպրոցներից 30 կլաստերային դպրոցներում:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
61706.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73004.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76303.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98130.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112226.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122624.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131423.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141920.10.2026, 22:48