Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը պատրաստվում է գործադուլի

Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջը ֆեյսբուքյան իր էջում հանդես է եկել հայտարարությամբ․ «Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի աշխատողների ժողովի որոշմամբ ընտրված ներկայացուցիչները (այսուհետ՝ ներկայացուցչական մարմին), համաձայն ՀՀ ԱՕ հոդված 74-ի 1.1 կետի, տեղեկացնում են ձեզ, որ քոլեջի աշխատանքային կոլեկտիվը կազմակերպում է նախազգուշական գործադուլ՝ երեք օր հետո, 10.10.2025թ-ին, ժամը 10։30-ից մինչև 12։30՝ երկու ժամով և անժամկետ գործադուլ՝ 15.10.2025թ-ին, առավոտյան 9։00-ից։
Գործադուլ հայտարարելու որոշմամբ տեղեկացնում ենք նաև, որ գործադուլ հայտարարելու պահանջները հետևյալն են.
1. Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի լուծարման և Գորիսի պետական երկու քոլեջների վերակազմակերպման հապշտապ, չհիմնավորված որոշման իրականացման կասեցում, քոլեջի կոլեկտիվի մտավախությունների համատեղ քննարկում քոլեջի այժմյան՝ ժամանակավոր շենքում։
ՀՀ վարչապետին, ՀՀ ԿԳՄՍ նախարարին, Սյունիքի մարզպետին տեղեկացրել ենք Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի և Գորիսի պետական քոլեջի լուծարման ու բազմագործառութային քոլեջ ստեղծելու Կառավարության որոշման դեմ գյուղատնտեսական քոլեջի ողջ համակազմի մտահոգությունների մասին։
Գյուղատնտեսական մասնագիտությունների գրավչության բարձրացման ուղղությամբ քոլեջում բազմաթիվ աշխատանքներ են կատարվում, որոնք հավելյալ ջանքեր են պահանջում և միացումն, անպայման, կխոչընդոտի երկու քոլեջների մասնագիտական կողմնորոշման հսկայածավալ աշխատանքները բացարձակապես տարբեր ոլորտների համար միատեղելու աշխատանքներին։
Գյուղատնտեսական քոլեջի նոր կառուցվող տիպային շենքի ծավալները նախատեսված են 500 ուսանողի համար, մի սահման, որին կհասնի նախկինում 900-1000 ուսանողների տարողունակության փորձ ունեցող քոլեջը՝ Ռազմավարական զարգացման ծրագրով, մոտակա 4-5 տարիների ընթացքում։
Տարածքային աննպատակահարմարություն՝ նոր շենքի կառուցմանն ու վերակառուցմանը դեռ տևական ժամանակ կա և նպատակահարմար չէ նոր ստեղծվելիք քոլեջի երկու հատվածների կենսագործունեությունը քաղաքի իրարից տարածքային բավականին մեծ հեռավորություն ունեցող հակադիր ծայրերում։
Կադրային հանգամանքներ՝ կան բազմաթիվ մտահոգություններ առանց այն էլ սեղմ հաստիքացուցակի հաստիքների սպասվելիք կրճատումների, ոլորտից անտեղյակ մարդկանց առաջմղման՝ տնօրենի հաստիքը և այլ հաստիքները զբաղեցնելու համար։
2. Գրեթե երկու տարի շարունակ գյուղատնտեսական քոլեջի ղեկավարման հավաստագիր ունեցող և ակնառու հաջողությամբ տնօրենի պարտականությունները կատարող անձի նկատմամբ բացահայտ շահերի ոտնահարումով մրցույթներ չկազմակերպելու բացատրություն և առանց հոդաբաշխ որևէ բացատրության «Ոչ նա-ոչ նա, այլ երրորդ անձ» տարօրինակ սկզբունքի մեջտեղ բերելու՝ գյուղատնտեսական ճանաչված ուսումնական հաստատության շահերի ակնհայտ ոտնահարման դադարեցում»:

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
61706.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73004.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76303.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98130.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112226.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122624.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131423.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141920.10.2026, 22:48