«Այս իշխանությունների՝ լեզվի նկատմամբ ոտնձգությունն անդրադարձել է դասագրքերի վրա»․ Կարին Տոնոյան

«Այս իշխանությունները ոտնձգել են լեզվի նկատմամբ և դրա ուղիղ արտահայտումն անդրադարձել է դասագրքերի և հատկապես այբբենարանի վրա»,- աշխատաժողովի ժամանակ, շարունակելով իր ելույթն, ասաց Հասարակական գործիչ Կարին Տոնոյանը։ «Լեզուն մնացել է մեր վերջին դիրքը, եթե թույլ տանք, որ մեր լեզվի հետ էլ անեն, ինչ ուզում են, ապա ուղղակի իրավունք չունենք տեսակ կոչվելու։ Մենք պետք է պայքարենք մեր տեսակի համար։ Շատերն ասում են՝ այս ամենն, ինչ կատարվում է դասագրքերի, այբբենարանի հետ պատահականություն է։ Անգամ, եթե պատահական է, ապա այդպիսի պատահական սխալներ թույլ տվող անձինք իրավունք չունեն մոտենան դասագրքերին, որոնք սրբազան պատուհան են դեպի կյանք»,- ասաց Տոնոյանը՝ նշելով, որ իրականում լեզուն է մեր տերը և պետք է տեր կանգնել այդ լեզվին․ «Նստենք, նայենք, թե ինչպե՞ս են այսօրվա իշխանությունները ավիրում ամեն ինչ։ Մենք, որպես արժանապատվությունը վաճառքի չհանած մարդիկ, ուզում ենք հնարավորություն տալ մարդկանց միանալ մեր պայքարին՝ հայ մնալու իրավունք ունենալու համար։ Հասկանում ենք, որ ռեպրեսիաները մեզ էլ են հասնելու, Միքայել և Բագրատ Սրբազաններից հեղինակավոր չենք, բայց դա մեզ չի կանգնեցնի, մեր պայքարը շարունակելու ենք»,- ասաց Տոնոյանը՝ կոչ անելով այսօրվա դասագրքերի հեղինակներին՝ չտրվել ճնշումներին և միանալ պայքարին։

«Ազգային կրթությունը ՀՀ գոյության, ինքնիշխանության և ապագայի միակ վստահելի երաշխիքն է»․ Մհեր Մելքոնյան
61706.11.2026, 15:24
«Ուսուցչի հեղինակությունը խաթարելով՝ չենք կարող կառուցել անվտագ դպրոց». Սուսաննա Նազարյան
73004.11.2026, 23:48
Ծնողները դեմ են ծեծող դաստիարակի հեռացմանը. «Հրապարակ»
76303.11.2026, 09:00
«Դե արի ու երեխա կրթիր, երբ երկրիդ ճակատագիրը որոշողները գյադայական մակարդակի թատրոն են ներկայացնում». Կարին Տոնոյան
98130.10.2026, 14:30
«Անդրանիկ Օզանյանի նկարը չի ապամոնտաժվել․ տեղափոխվել է անվտանգության նկատառումներից ելնելով»․ Արտենիի միջնակարգ դպրոց
112226.10.2026, 11:00
«Սա է նիկոլի ու ժաննայի «կրթության» հայեցակարգը»․ Արամ Գևորգյան
122624.10.2026, 14:48
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ուսանողական վիզաների մասին
131423.10.2026, 00:36
«Հասկանում եմ՝ ինչու բոլոր երկրներում սկսվել է դասավանդողների դեֆիցիտ». Իզաբելլա Աբգարյան
141920.10.2026, 22:48