Արսեն Թորոսյանը՝ ՀՀ-ում Կավասակի հիվանդության, կորոնավիրուսով վարակված երեխաների, հղիների և բուժաշխատողների մասին

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում, խոսելով ՀՀ ում կավասակի հիվանդության մասին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ մինչև կորոնավիրուսի համավարակը ՀՀ-ում եղել է այդ համախտանիշով 3 դեպք, որի վիճակագրությունն այս տարի նույն է, չի փոխվել: «Երեխաները շատ թեթև են տանում հիվանդությունը, բայց դա չի նշանակում, որ պետք է թուլացնենք զգոնությունը»:
Հիշեցնենք՝ աշխարհի տարբեր երկրներում երեխաների շրջանում հայտնաբերվել էր Կավասակի համախտանիշի բռնկում, որը կարող է կապված լինել կորոնավիրուսային համաճարակի հետ:
Կավասակին հազվագյուտ հիվանդություն է, կրում է ճապոնացի բժշկի անունը և առաջին անգամ նկարագրվել է 1967թ.: Հիվանդության ախտանիշներն են արյան անոթների բորբոքում, ցան, այտուցվածություն, ցավ որովայնի շրջանում, փսխում և շրթունքների չորացում: Այն ազդում է մինչև հինգ տարեկան երեխաների վրա:
Կորոնավիրուսի հետ կապված Կովասակիի ախտանիշները հայտնվել են նաև մինչև 16 տարեկան դեռահասների մոտ:
Անդրադառնալով արդեն կորոնավիրուսով վարակված երեխաների հարցին՝ նախարարն ասաց, որ երեկվա դրությամբ ունենք
270 երեխա, որոնցից 2-ն ունի թոքաբորբ, որը թեթև բնույթի է և կյանքին սպառնացող վտանգ չկա:
Ինչ վերաբերում է հղիներին, Ա. Թորոսյանն ասաց, որ 23 հղի ունենք, որոնց կյանքին նույնպես վտանգ չի սպառնում:
Հարցին՝ կորոնավիրուսով վարկավածներին բուժելու կադրերի խնդիր ունե՞նք, թե՞ ոչ, Առողջապահության նախարարը պատասխանեց, «Այո, ունենք. այդ խնդիրը գրեթե միշտ ունեցել ենք: Խոսքը հատկապես վերակենդանացման բաժանմունքների ռեանիմատոլոգներին է վերաբերում, այսինքն՝ նրանց դեֆիցիտը եղել է նաև մինչև կորոնավիրուսը: Մենք այսօր փորձում ենք մոբիլիզացնել առկա ռեսուրսները, որպեսզի, եթե բռնկումը շատանա՝ մենք կարողանանք ավելի շատ թվով վարակվածների բուժել: Սակայն ուզում եմ նշել, որ այդ ժամանակ, միևնույն է, մենք բժիշկների կարիք ունենալու ենք, ինչպես աշխարհի բոլոր երկրները»:
Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ վարկված բուժաշխատողների ընդհանուր թիվը 375 է, ինչը կազմում է հիվանդների 6-7 տոկոսը:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
14101:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
252Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
46304.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
25304.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
26804.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
71130.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
69530.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
81028.10.2026, 15:06