Ֆրանսիացի բժիշկների 2-րդ խումբն արդեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում է

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի խոսնակ Ծովինար Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ֆրանսիացի բժիշկների երկրորդ խումբն արդեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում է: Վերակենդանացման բաժանմունքում իրականացված համայցի ժամանակ մեկ շաբաթ Հայաստանում գտնվող ֆրանսիացի բժիշկների առաջին խմբի ղեկավար Ալեքսանդր Մինյոնը խնդրեց նորեկ գործընկերներին անձամբ ծանոթացնել բաժանմունքում բուժում ստացողների առողջական վիճակին: Նա հպարտացավ, որ հայ գործընկերների հետ այս կարճ ընթացքում արդյունավետ են աշխատել, կատակով ավելացնելով, որ եթե իրեն աշխատանքի վերցնեն բուժկենտրոնում, հետ չի վերադառնա: Ֆրանսիայից ժամանած բժիշկների նոր խմբի ղեկավարը Մարսելի Նորտ հիվանդանոցի հայազգի հայտնի բժիշկ Լորան Փափազյանն է: Նրանից բացի մեկ այլ հայ ռեանիմատոլոգ-անեսթեզիոլոգ էլ է եկել՝ Հայկ Վարդանյանը, ով 26 տարի է արդեն բնակվում է Փարիզում և իր այցի մասին հայաստանաբնակ հարազատներին դեռ տեղյակ չի պահել»:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
10501:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
229Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
42104.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
23104.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
25704.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
70130.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
68530.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
80128.10.2026, 15:06