Շաբաթ, 28 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Օր առաջ բարոյական սահմանազատում պետք է անցկացվի»․ Հայկ Դեմոյան

«Օր առաջ բարոյական սահմանազատում պետք է անցկացվի»․ Հայկ Դեմոյան
37
Այսօր, 00:06

ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բարոյական սահմանազատման հրամայականը
Այո, մեզանում օր առաջ բարոյական սահմանազատում պետք է անցկացվի: Օր առաջ պետք զատվել անբարոներից, անինքնասերներից, ինքնություն չունեցողներից ու վախկոտներից, ովքեր ամենայն պատրաստակամությամբ հանուն փողի ու բարեկեցության կվաճառեն իրենց հոգին ու մարմինը՝ մինչ այդ վաճառքի ու առուծախի ապրանք դարձնելով իրենց երեխաներին ու ծնողների հիշատակը:
Այդ բարոյական սահմանազատման կարմիր գիծն անցնում է Ծիծեռնակաբերդով: Հիպնոսացած հայաստանաբնակ հայերի ու սփյուռքահայերի զգալի հատվածը տակավին չեն գիտակցում, թե ինչ խաղ են խաղացել իրենց դեմ Նիկոլ Փաշինյան կոչված գործիքով:
Ձեզ ստիպեցին հաշտվել այն մտքի հետ, որ կարելի է մի գեղեցիկ օր կասկածի տակ դնել հայ ժողովրդի մեծագույն ողբերգությունն ու ծաղրուծանակի ենթարկել ու պղծել բյուրավոր նահատակների ու վերապրողների հիշատակը: Պղծեցին նաև Ծիծեռնակաբերդը:
Ձեզ համոզեցին, որ անցյալը բեռ է լավ ապրելու համար, համոզեցին, որ Արցախն էլ է բեռ, հաշտվեցիք բոլոր տեսակի կորուստների ու նվաստացումների հետ: Արդյունքում ծնվեց թալանով զբաղվող խաբեբաների մի նոր համայնք, որը բացեիբաց ձեր վրա ծիծաղելով է Այդ թալանն անում: Դուք իրենց համար ընդամենը խաբելու ու մանիպուլացնելու մատերալ եք ու հարկ մուծող օրգանիզմներ:
Բայց իրենք ամենամեծ թալանչիները չեն, բնավ: Իրենց պարապացրել են որպես միջին օղակի թալանչիներ ու մանիպուլյատորներ, ովքեր կստանան իրենց թուլա փայը ու կպահեն այնքան ժամանակ, որքան որ չեն հանդիպի որևէ դիմադրության ու ընդվզման:
Սահմանազատում է պետք:
Սահման պետք է քաշվի կատարյալ ոչնչությունների ու ազգային ինքնասիրության ու արժանապատվույթան արժեքն իմացողների ու գնահատողների միջև: Քանի դեռ այդ բարոյական սահմանազատումը տեղի չի ունեցել ու հստակ չի ուրվագծվել սահմանագիծը, գործակալ-գործակատարական այս թափոնին դեռ երկար են շահագործելու մեր դեմ»:

Աղբյուրը`   Հայկ Դեմոյան