«Հրաժարվում ենք ՍԴ ներկայացված մեր դիմումներից». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

ՀՀ 2-րդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ օրերս խորհրդարանի ընդունած ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու փաթեթին, որն ուժի մեջ է մտնում հունիսի 26-ից:
«Խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունները հստակ արտահայտեցին իրենց դիրքորոշումը այդ փաթեթի վերաբերյալ: Բացի այդ, ֆրակցիաներից մեկը (ԼՀԿ) Սահմանադրության երաշխավորման, պառլամենտին տրված իրավունքներն ու պարտականություններն ապահովելու համար ՍԴ դիմելը, չգիտես ինչու, կապել է Քոչարյանի գործի քննության հետ: Պարոն Քոչարյանի հետ այսօր վերջնական քննարկել ենք և որոշում ենք ընդունել հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից: Հիմա Արամ Վարդևանյանը դիմում է ներկայացնում, համաձայն որի՝ խնդրում ենք ՍԴ-ին, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» օրնեքի համապատասխան հոդվածը, հետ վերցնել մեր ներկայացված երկու դիմումները: Այսինքն՝ այն դիմումները, որ ներկայացրել էինք մոտ մեկ տարի առաջ, որոնք վերաբերում էին 300.1, հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին: Ռ․ Քոչարյանը հստակ դիրքորոշում հայտնեց, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պիտի առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները հետ վերցնեն դիմումները»,- հայտնեց Օրբելյանը:

«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
9810:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
21809:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
9408:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
14000:30
«Տուրիստական Դիլիջանի փողոցները՝ արևելյան բազար». Ոսկան Սարգսյան
120Երեկ, 23:36
«Ծավի ջրում սնդիկի հայտնաբերումից հետո որևէ տուժած չկա»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
115Երեկ, 23:12
«Իլհամ Ալիևը պատրաստվում է պատերազմի»․ Լիաննա Խաչատրյան
178Երեկ, 22:06
«Կգտնվի՞ եվրոպական արժեքների ջատագով գեթ մեկ ՀԿ, որը կարձանագրի՝ Եղոյանի և թիմի վարքը մաքուր ֆաշիստական է». Լիլիթ Գալստյան
96Երեկ, 21:48