«Ես և Հայաստանի որևէ ներկայացուցիչ ոչ մի անգամ ՀՀ-ից ռուսական ռազմաբազան դուրս բերելու հարց չենք բարձրացրել»․ Նիկոլ Փաշինյան

«2018 թվականից ի վեր շփվում եմ ՌԴ նախագահի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, և Հայաստանի կողմից երբեք, ոչ մի անգամ Հայաստանից ռազմաբազան դուրս բերելու հարց չեմ բարձրացրել․ ընդհանրապես Հայաստանի որևէ ներկայացուցիչ նման հարց չի բարձրացրել»,- այսօր խորհրդարանում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարեցՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբ որ Բիշքեկից վերադարձա Երևան, տեսա ՌԴ նախագահի հայտարարությունը՝ «եթե Հայաստանն ուզում է, որ բազան դուրս բերվի, մենք դուրս կբերենք»։ Հետո ճեպազրույցի ժամանակ լրագրողները հարցնում են այդ մասին, և ես ասում եմ, որ Հայաստանը երբեք չի բարձրացրել բազան դուրս բերելու հարցը, բայց եթե ՌԴ-ն որոշի դուրս բերել, Հայաստանը չի առարկի։ Որովհետև բազայի առկայությունը կենսական նշանակություն չունի ՀՀ-ի համար։ Եթե ՌԴ-ն ցանկանում է պահպանել բազան, մենք պատրաստ ենք քննարկել։ Ահա ամբողջ պատմությունը և հայտարարությունները․ ոչ ավել, ոչ պակաս»,- նշեց Փաշինյանը։

«Խոսում են ինքնիշխանությունից, բայց սեփական օրակարգը ձևավորելու կամք և կարողություն չեն ցուցաբերում»․ Մետաքսե Հակոբյան
4814:30
«Աշխարհը թնդում է, բոլորը ցնցված են»․ Գարիկ Քեռյան
6113:36
«Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ Փաշինյանի ու Ալիևի դիմումը մերժելով, Նոբելյան կոմիտեն վստահ չէ «խաղաղության» հարցում»․ Արտակ Զաքարյան
6013:18
«Սա խաղաղություն չէ»․ Արման Աբովյան
7013:06
«Վարդան Ղուկասյանի գործը վաղուց դարձել է երկու գերտերությունների միջև քննարկման թեմա»․ Լևոն Բաղդասարյան
6712:42
«Դուք ծնկի կգաք»․ Ղալիբաֆը պատասխանել է Ռուբիոյին
17311:43
«Ամեն մեկը ներկայացնում է իր պրոբլեմները՝ խի՞ եք հորս գործից հանել, խի՞ եք ախպորս բռնել»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
8011:24
««Խաղաղություն է», ադրբեջանցի զինված զինվորն էլ էդ «խաղաղության աղավնին է»»․ Մարգարիտ Եսայան
7410:18