Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է վարակի 6368 նոր դեպք

Ռուսաստանի 82 շրջանում կորոնավիրուսով վարակման նոր՝ 6 368 դեպք է հաստատվել, մահացել է 198 մարդ (նախօրեին՝ 135): Այս մասին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է Интерфакс-ը։
Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 694 230 մարդ։ Հիվանդության բռնկումից ի վեր մահացել է 10 494 մարդ։ Ապաքինվել է 463 880 հիվանդ (նախօրեին՝ 9 551 մարդ)։ Ներկա պահին ակտիվ բուժման փուլում է գտնվում 219 856 քաղաքացի։
Նոր դեպքերի մեծ մասը հաստատվել է Մոսկվայում՝ 629, մահացել է 24, ապաքինվել է 2 066 մարդ։ Մերձմոսկվայում՝ 177, Սանկտ Պետերբուրգում՝ 278, Խանտի-Մանսիական ինքնավար տարածքում՝ 283, Իրկուտսկի շրջանում՝ 245, Սվերդլովսկի շրջանում՝ 226, Նիժնի Նովգորոդի շրջանում՝ 198, Յամալ-Նենեցի ինքնավար Օկրուգում՝ 189, Ալթայի երկրամասում՝ 171, Մուրմանսկի շրջանում՝ 158, Վորոնեժի մարզում՝ 139, Չելյաբինսկի մարզում՝ 138, Կրասնոյարսկի երկրամասում՝ 132, Արխանգելսկի շրջանում՝ 119։

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
8601:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
220Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
40404.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
22104.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
25304.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
69730.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
68130.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
79728.10.2026, 15:06