ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի մոտ 66 հազար նոր դեպք է հաստատվել

2132
Ուրբաթ, 10 հուլիսի, 2020 թ., 15:00
ԱՄՆ-ում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 66 հազար նոր դեպք՝ համաձայն Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալների։ Սա օրական ամենաբարձր ցուցանիշի նոր ռեկորդ է: Ներկայումս Միացյալ Նահանգները կորոնավիրուսային վարակի դեպքերի քանակով աշխարհում զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Երկրում հայտնաբերվել է վարակի 3 118 168 դեպք, որից 134 291-ը՝ մահվան ելքով։ Ապաքինվել է ավելի քան 970 հազար մարդ։ ԱՄՆ համաճարակաբանության և ալերգիկ հիվանդությունների ուսումնասիրության ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին հուլիսի 9-ին հայտարարել էր, որ մոտ ժամանակներս կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը կվատթարանա, քանի որ վարակը նորից սկսել է ակտիվորեն տարածվել Բրազիլիայում, Հարավային Աֆրիկայում և Ասիայում:

«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
8001:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
218Երեկ, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
40004.11.2026, 23:31
Դադարեցվում է Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը
21904.11.2026, 23:12
«Ավտովթարի հետևանքով տուժած երեխաների առողջական վիճակում փոքր-ինչ դրական դինամիկա ունենք»․ Անահիտ Ավանեսյան
25204.11.2026, 15:18
«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
69630.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
68030.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
79628.10.2026, 15:06