«Փաշինյանը կա՛մ մոլորության մեջ է, կա՛մ փորձում է մանիպուլացնել»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրառումը․ «Մոլորություն և ինքնախաբեություն է կարծել, թե դաշնակցում են միայն ժողովուրդները, բայց ոչ երբեք՝ քաղաքական էլիտաները:
Ժողովուրդների դաշնակցությունն ամրապնդվում է, երբ դաշնակցում են էլիտաները և թուլանում դրանց բացակայության պայմաններում:
Հետևաբար, Փաշինյանը կա՛մ մոլորության մեջ է, կա՛մ փորձում է մանիպուլացնել, երբ նշում է, թե «Ռուսաստանը պետք է միայն դաշնակցի հայ ժողովրդի ու ոչ թե Պետրոսյանի, Սարգսյանի, Քոչարյանի կամ նույն Փաշինյանի հետ»:
Համաշխարհային պատմությունը հարուստ է օրինակներով, երբ իշխող ռեժիմների փոփոխությունը հանգեցնում է միջպետական դաշինքների փլուզման:
Օրինակնե՞ր՝ խնդրեմ. մինչև 1917-ի Ռուսական հեղափոխությունն Անտանտի երկրները Ռուսաստանի նվիրյալ դաշնակիցներն էին, սակայն բոլշևիկյան հեղաշրջումից հետո դարձան Ռուսաստանի ախոյանները:
Մինչև Կուբայի հեղափոխությունն ԱՄՆ-ն Կուբայի գլխավոր դաշնակիցն էր, սակայն Կաստրոյի իշխանության գալուց հետո իրավիճակը կտրուկ փոխվեց:
Եթե Ալյենդեի նախագահության տարիներին (1970-1973թթ.) խորհրդա-չիլիական հարաբերությունները մոտ էին դաշնակցային կոչվելուն, ապա Պինոչետի հեղաշրջումից հետո դրանք կտրուկ վատթարացան:
Մեկ օրինակ ևս. մինչև 1979-ի Իսլամական հեղափոխությունն ԱՄՆ-ը համարվում էր Իրանի հիմնական դաշնակիցը, իսկ Մոհամմեդ Ռեզա Փեհլևի շահի ղեկավարության շրջանում Իրանը բարիդրացիական հարաբերություններ ուներ Իսրայելի հետ:
Մինչդեռ հարաբերությունները սրվեցին Իրանում հեղափոխության հաղթանակից հետո. թե՛ Միացյալ Նահանգները, թե՛ Իսրայելը դարձան Իրանի գլխավոր հակառակորդները:
Եվ ուրեմն՝ հարկ է նշել, որ պետությունների միջև դաշնակցությունը մեծապես կախված է նրանց ղեկավարների քաղաքականությունից, ինչը չի գիտակցում, կամ չի ցանկանում գիտակցել Նիկոլ Փաշինյանը:
Դժվար է ակնկալել դաշինքի ամրապնդում, երբ դու ուղիղ հարվածում ես ՀԱՊԿ հեղինակությանը կամ գազի վաճառքի գնագոյացման խնդիրները քննարկում ես ոչ թե Պուտինի, այլ Լուկաշենկոյի հետ:
Գրեթե անհնար է զարգացնել միջպետական դաշնակցային կապերը, երբ վարչապետը Տավուշի ռազմական միջադեպից նույնիսկ 2 շաբաթ անց անկարող է ուղիղ կապ հաստատել Ռուսաստանի նախագահի հետ:
Ուստի միջպետական հայ-ռուսական դաշնակցության թուլացման պատասխանատուն ոչ թե հայ ժողովուրդն է, այլ Փաշինյանն ու իր ապաշնորհ ռեժիմը: Թեև պրն աննախադեպն իր ոճով ձախողման պատճառը փնտրում է ոչ թե իր, այլ մյուս կողմի ժողովրդի մեջ»:

«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
11514:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
15511:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
16210:06
«Այսպիսին է հայի Մեծ Ամոթի շրջանը»․ Հովհաննես Ավետիսյան
10709:18
«Պուտինը սկսել է իր ադրբեջանցի գործիքին նորից օգտագործել մեր դեմ»․ Մկրտիչ Իսրայելյան
10309:12
«Աղքատների դիմումները մերժում են, իրենք՝ ինքնապարգևատրվում»․ Ոսկան Սարգսյան
12801:06
«Աչքաթող անելով՝ մենք մի օր հայտնվելու ենք աղանդավորական դիկտատուրայի կառավարման ներքո»․ Հարութ Ուլոյան
13500:24
«Եթե ադրբեջանցին պատասխանատվության չենթարկվի, ապա ՀՀ-ն չի ընդունում, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահման կա»․ Ստեփան Դանիելյան
12200:18