ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թեկնածու կառաջադրի Գագիկ Ջհանգիրյանի՞ն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն առանց մրցույթ հայտարարելու արդեն իսկ ներկայացրել է ՍԴ դատավորի իր թեկնածուին: «Թեկնածուն լուրջ պառակտում է մտցրել իմքայլականների մեջ, որոնք ամեն ինչ անում են, որ Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը չեղարկվի։ ՀԱԿ, իրավապահ շրջանակները ևս դժգոհ են, հիմնական վեճն այն չէ, որ առանց մրցույթի է թեկնածուն առաջադրվել, այլ՝ ներկայացված անձի անցյալն ու «ծագումնաբանությունը»։ Ամեն ինչ որոշելու է Նիկոլը, նրա կարծիքը դեռ չգիտենք։
Խնդիրը բարդ է նրանով, որ 3 դատավոր մեկ օրում պետք է ընտրվեն, այնպես որ՝ մինչ պառլամենտի սեպտեմբերյան նիստը հարցը պետք է լուծված լինի»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը: ՀՀ նախագահին հարց ուղղեցինք՝ ինքը նույնպե՞ս պատրաստվում է առանց մրցույթի առաջադրել ՍԴ դատավորի իր թեկնածուին․ հիշենք, որ դեռ 2 տարի առաջ Արմեն Սարգսյանն առանց մրցույթի առաջադրեց թեկնածուին, այդ թվում՝ Վահե Գրիգորյանին։ Նախագահականից պատասխանեցին․ «Հանրապետության նախագահն ԱԺ-ին ՍԴ դատավորի թեկնածու պետք է առաջադրի մինչև ս․թ․ օգոստոսի 27-ը»: Մրցույթո՞վ, առանց մրցույթի՞, հնարավո՞ր է Գագիկ Ջհանգիրյանի առաջադրումը․ հարցերը թողեցին անպատասխան»:
Մանրամասները՝ թերթի համարում։

«Սա հերթական դրսևորումն է այն գործելաոճի, որը վերջին տարիներին հաճախ է հանդիպում»․ Հենրիխ Դանիելյան
820:12
«Սուտ խոսելը դատապարտելի է»․ Դանիել Իոաննիսյան
2620:00
«Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքները հիշեցնում են ֆանտաստիկ ֆիլմի սցենար, դրանք հերքվել են»․ Լիանա Գասպարյան
3119:24
Դատարանը վերացրել է Ալեքսանդր Սարգսյանի կալանավորման որոշումը
4319:12
«Հարգանքով ենք վերաբերվում համախմբման կոչին, բայց դեռևս պաշտոնական դիրքորոշում չունենք»․ Իվետա Տոնոյան (տեսանյութ)
4118:54
«Մեր քաղաքական ուժի ներսում հանդիպման մասին քննարկումներ չկան»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
4318:36
«Նիկոլ Փաշինյանը հրահրում է քաղաքացիական բախումներ»․ Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
4518:30
«Նոր ուժ» կուսակցությունը դիմում է ներկայացրել ՍԴ
5618:12