Խմբակային ծեծկռտուք՝ Էջմիածնում․ կան վիրավորներ
![]() 1128 Շաբաթ, 08 օգոստոսի, 2020 թ., 19:45 Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում՝ երեկ, օգոստոսի 7-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ Վաղարշապատի ոստիկաններն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը՝ ժամը 16-ին մոտ, Էջմիածնի Մաշտոցի փողոցում գտնվող այգում վիճաբանություն է տեղի ունեցել Ամբերդ գյուղի բնակիչներ 58-ամյա Մանվել Բաբայանի, 23-ամյա Մայիս Բաբայանի, 40-ամյա Վաչագան Մինասյանի, 39-ամյա Սարգիս Ճուղուրյանի և 23-ամյա Գևորգ Սեդրակյանի, 22-ամյա Արամ Սեդրակյանի միջև, փոխադարձ հնչել են հայհոյանքներ և հարվածներ: Նույն օրը, Ս. Ճուղուրյանը և Մանվել Բաբայանը Ամբերդ գյուղից մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ կատարվածի մասին հետաքննչական բաժանմունքում բացատրություն տալուց հետո բաց են թողնվել: Ոստիկաններն ունեն տեղեկություններ, որ ծեծկռտուքի ժամանակ օգտագործվել են փայտեր և ինչ-որ գործիքներ: Ըստ աղբյուրի՝ վիճաբանության մասնակիցներից Մանվել Բաբայանը Ամբերդ համայնքի ղեկավարն է, իսկ Մայիս Բաբայանը՝ նրա տղան: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |
Ողբերգական ավտովթար՝ Կանիաշիրում
1913:12Թեքսասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 104-ի (լուսանկար, տեսանյութ)
4113:11Անվասայլակով տղամարդը սպառնում է դիմել կտրուկ միջոցների
9212:24Ֆիլադելֆիայում հրաձգության հետևանքով կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)
13211:16Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 1060-ի
33800:22Պակիստանում ընտելացված առյուծը հարձակվել է կնոջ և երկու երեխաների վրա (տեսանյութ)
318Երեկ, 23:32Մարտունիում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Opel Vectra»-ն․ կա վիրավոր
251Երեկ, 19:00Թեքսասում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասնում է 80-ի
432Երեկ, 11:05