Շաբաթ, 23 օգոստոսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Հավաքից հետո ագրեսիան ավելացել է․ կարծում եմ՝ ձերբակալության որոշում կլինի»․ Նարեկ Կարապետյան

«Հավաքից հետո ագրեսիան ավելացել է․ կարծում եմ՝ ձերբակալության որոշում կլինի»․ Նարեկ Կարապետյան
219
Երեքշաբթի, 08 հուլիսի, 2025 թ., 11:18

«Մենք սպասում էինք այս ամենին։ Պարզ են իրենց բոլոր քայլերը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանի եղբորորդի, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։

Նա հայտնեց, որ տեղյակ չէ, թե կոնկրետ ինչի հետ է կապված իր տան խուզարկությունը։

«Երևի հավաքի հետ կապված հարց է։ Մենք սպասում էինք, որ մի բան պետք է լիներ։ Ամենայն հավանականությամբ ագրեսիան ավելացել է հավաքից հետո։ 90 տոկոսով կարծում եմ, որ ձերբակալության որոշում կլինի, չգիտեմ ինչի հմարա, բայց մի բան կգտնեն։ Սա նոր թեմա է, լավ աշխատել են, որ նոր թեմա գտնեն»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Նա հայտնեց նաև, որ իր տան խուզարկության արդյունքում գտել են 2 գլխարկ, 1 լուսանկարների կրիչ և 4 հատ Այֆոնի գումար։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից խուզարկություն էր իրականացվում Նարեկ Կարապետյանի տանը։

Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը