Մանրամասներ՝ լրագրողի նկատմամբ իրականացված կողոպուտի վերաբերյալ

ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լրագրող Սոնա Հարությունյանի նկատմամբ օրեր առաջ տեղի ունեցած կողոպուտի վերաբերյալ այսօր համացանցում տարբեր գրառումների և կարծիքների առնչությամբ մանրամասնում ենք.
Սոնա Հարությունյանը հաղորդում էր տվել այն մասին, որ 2020թ. հուլիսի 23-ին Արզումանյան փողոցում անհայտ անձը քաշել-պոկելու միջոցով բացահայտ հափշտակել է իրեն պատկանող մոտ 6 գրամ կշռով և մոտ 90.000 ՀՀ դրամ արժողության կախազարդով ոսկյա շղթան:
Հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցվել է 2020թ. հուլիսի 25-ին, որը նույն օրը ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում։
Ձեռնարկված բազմաթիվ քննչական և այլ դատավարական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Երևան քաղաքի բնակիչ է՝ 29 տարեկան:
Վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
2020թ. հուլիսի 30-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե՝ մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, կամ նրա գտնվելու վայրն այլ պատճառներով պարզված չէ):
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում նախօրեին՝ 2020թ. օգոստոսի 12-ին, առերևույթ հանցագործություն կատարած 29–ամյա տղամարդը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, որից հետո քրեական գործի վարույթը վերսկսվել է:
Երիտասարդը հարցաքննվել է դեպքի շուրջ և տվել խոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ»:

«ԱԱԾ-ն վերածվել է ՔՊ-ի անձնական օգտագործման կազմակերպության». Հարութ Ուլոյան
300:00
Իշխանամերձ լրատվականը Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել ԱԱԾ-ի խցիկից (տեսանյութ)
33Երեկ, 23:48
«Ավտորիտար թատրոնը շարունակվելու է, քանի դեռ Փաշինյանը լուրջ ճնշում չի զգում ժողովրդի կողմից». Արտակ Բեգլարյան
38Երեկ, 23:30
Հաջիևը Հայաստան է ժամանել սահմանազատված հատվածով
38Երեկ, 23:24
«Նիկոլն արդեն զգացել է ձեր վախի հոտը ու հում-հում ձեզ կուտի». Սամվել Աշոտյան
50Երեկ, 23:18
«Սե՞նց դիկտատորներ են ճամփվել». Նարեկ Կարապետյան
70Երեկ, 22:42
«Վերաքվեարկություն չնշանակելն ապօրինի է». «Անկախ դիտորդ»
50Երեկ, 22:36
Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը
70Երեկ, 22:24