ԿԸՀ-ն ամփոփում է ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ

Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի հոդված 95-ի համաձայն, Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում՝ հունիսի 14-ին, ամփոփում է ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.
1) Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին.
2) Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին.
3) առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին.
4) Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին.
5) Ազգային ժողովի ընտրությունների վերաքվեարկությունն անվավեր ճանաչելու մասին: Այդ դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է Ազգային ժողովի նոր հերթական ընտրություն:
Այս պահին իրավիճակի վերաբերյալ ԿԸՀ պաշտոնական ցանկացած մեկնաբանություն կարող է ընկալվել որպես կանխակալ կարծիք, ուստի կոչ ենք անում սպասել հունիսի 14-ի քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը։ Նիստը հեռարձակվելու է ուղիղ եթերով, բաց է լինելու նաև լուսաբանման համար (ինչպես նաև այն սուբյեկտների, որոնք ԿԸՀ նիստերին ներկա գտնվելու իրավունք ունեն)։ Նիստից անմիջապես հետո ԿԸՀ նախագահը մամուլի ասուլիսով հանդես կգա։

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է
5119:00
«Շատերը ձև են տալիս, թե աշխատում են». Սամվել Գևորգյան
7017:12
«Իրական մտավորականը պետք է լինի միշտ ընդդիմադիր»․ Արա Պողոսյան
7017:06
«Վարչապետի հետ վերջին անգամ շփվել եմ մեկ տարի առաջ». Վահագն Հովակիմյան
7416:48
«Անսպասելի զուգահեռ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8516:00
«Օլիմպավանի սաներին չեմ կարողանում պատասխանել, թե ինչու է այն փակ»․ Էրիկ Օհանյան
7415:18
«Այս տեմպերը հուշում են, որ կարող է նշանակվել որպես ԱԺ էլեկտրիկ»․ Էդգար Ղազարյան
7714:48
«Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8814:24