«Խնդրեցի՝ համբերեն, մինչև ավարտեմ այս երկու ամիսը». Ամատունի Վիրաբյան. «Հրապարակ»
![]() 1032 Չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ., 09:40 Արդարադատության նախարարի հրամանով երեկ աշխատանքից ազատվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։ Նա արդեն 20 տարի է՝ զբաղեցնում էր այս պաշտոնը, և երկու ամիս էր մնացել պաշտոնավարման ավարտին՝ կենսաթոշակի տարիքին, սակայն նախարար Ռուստամ Բադասյանը չհամբերեց ու ժամանակից շուտ ազատեց նրան։ Ամատունի Վիրաբյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հաստատեց, որ աշխատանքից հեռացվել է արխիվի կողմից հարկեր չվճարելու համար։ «2016 թվին օրենքում կատարվել է փոփոխություն, որ ՊՈԱԿ-ները պետք է վճարեն ավելացված արժեքի հարկ։ Սակայն բյուջեն չի ապահովել այդ գումարը, ու 2016, 2017, 2018 թվերի համար տուգանքներով կազմել է մոտ 800 մլն դրամ։ Հետո Պետեկամուտների կոմիտեն եկել ստուգել է, ակտ են կազմել, մենք դիմել ենք կառավարություն, կառավարությունը պահուստային ֆոնդից այդ գումարը տվել է, մենք էլ վճարել ենք»,- բացատրեց Վիրաբյանը։ - Լարվա՞ծ էին Ձեր դեմ, ինչ-որ խնդի՞ր կար Ձեզ հետ։ - Չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ։ - Իսկ կարո՞ղ է այլ թեկնածու ունեն, որով ուզում են փոխարինել Ձեզ։ - Չեմ կարող ասել, ես տեղյակ չեմ, այսօր պարզ կլինի՝ ում եմ հանձնելու գործերը։ - Ինչի՞ց սկսվեցին Ձեր և նախարարի միջև հակասությունները։ - Չգիտեմ, անկեղծ ասած: Մանրամասները՝ թերթի համարում: |

Բողոքի ակցիա՝ ՊՆ-ի դիմաց․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
3510:24
«Հիվանդանոցի փոխարեն Դավիթին տեղափոխում են Աբովյան ՔԿՀ». Լուսինե Մարտիրոսյան
4210:18
«Դուք կարող եք հեռացնել ինձ պաշտոնից, բայց չեք կարող հեռացնել հայրենասիրությունն իմ սրտից»․ Կարինե Սմբատյան (տեսանյութ)
7810:12
«Դավիթը լավ չէր»․ Լուսինե Մարտիրոսյան
9109:36
Գևորգ Սուջյանի բիզնեսը՝ ՔՊ-ի սրտիկներով. «Հրապարակ»
14809:12
Ռոմանոս Պետրոսյանը 19-ամյա օգնական է ընդունել. «Հրապարակ»
9509:00
«Եթե Դավիթի հետ մի բան պատահի, պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք»․ ժաննա Ալեքսանյան
13704:06
«Առնվազն 300.000 քվե սև կապիտալի տերերին է գնալու»․ Լևոն Բարսեղյան
22002:06
