Թանկ կոսմետիկա, պարֆյում, մինչև 150 հազարանոց սեղանի հաշիվներ. իշխանությունը բարգավաճում է. «Հրապարակ»
![]() 688 Ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2020 թ., 09:30 «Հրապարակ»-ը գրում է. «Վարչապետ Փաշինյանի թիմը, պարզվում է, աղքատությունը ոչ միայն սեփական գլուխներում է հաղթահարել, այլև՝ կենցաղում։ Երևանի թանկ ռեստորաններից մեկի սեփականատերն օրերս մասնավոր զրույցում անկեղծացավ, թե մինչև 2018-ը ներկայիս իշխանավորներն իրենց մոտ այցելելիս մեկ գավաթ սուրճ էին պատվիրում, որի շուրջ ժամերով նստում էին։ «Հեղափոխությունից հետո առաջին ամիսներին սկսեցին բիզնես լանչի գալ՝ էժան ընդմիջում անելու։ Հիմա երեկոյան ամենապիկ ժամի պատվավոր հյուրերն են, մի քանի բլյուդ ու թանկ գինի են պատվիրում, մինիմում 150 հազարի հաշիվներ են փակում ու ճոխ չայեվոյներ տալիս»։ Իշխանականների կենսամակարդակի բարելավումը երևում է նաև թանկ հագուկապից։ Իշխանական կանայք այլևս անլվա մազերով ու «Ռոբերտո» խանութի հագուստով չեն շրջում՝ ավելի խնամված տեսք ունեն, թանկարժեք կոսմետիկա ու պարֆյում են օգտագործում, կոսմետոլոգների են այցելում, բրենդային խանութներից օգտվում։ Թանկ սննդից նաեւ մաշկն ու մազերի որակն է լավացել։ Իսկ վարչապետը շարունակում է քաղաքացիներին խորհուրդ տալ․ «Ոչ մի բան չի լինի, եթե ձեզնից յուրաքանչյուրը 2 տուփ ծխախոտ պակաս ծխի, էդ 2 տուփ ծխախոտի փողը վճարի բյուջե։ Մի շիշ օղի պակաս խմի, էլ չեմ ասում՝ երկու շիշ, էդ փողը վճարի բյուջե»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
