ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ ԱԱԾ շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետած 31-ամյա Րաֆֆի Մանդալյանի դեմ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն վկայի կարգավիճակով հարցաքննել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից Ալիկ Ալեքսանյանին։
Թեև Մանդալյանի կապերը իշխող ՔՊ-ի հետ ավելի սերտ են (այս մասին՝ առաջիկայում), քան՝ ընդդիմադիր ուժերի, այնուամենայնիվ, նախաքննական մարմինը փորձել է Մանդալյանի գործողությունները կապել ընդդիմադիր քաղաքական գործունեություն իրականացնող անձանց հետ, սակայն այդպիսի կապ չի հայտնաբերել, թեև գործադրվել են բոլոր ջանքերը։
Ավելին, տեղեկացանք աղբյուրներից, որ դատարանին միջնորդություն է ներկայացվել Ալիկ Ալեքսանյանին դատարան հրավիրելու և հարցաքննելու վերաբերյալ։ Թե ինչ որոշում կկայացնի դատավորը, դեռ պարզ չէ։ Հիշեցնենք, որ Ալեքսանյանն այս պահին կալանավորված է մեկ այլ՝ փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում»։
Մանրամասները՝ թերթի համարում։

ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
010:00
«Հայաստանը կայուն ավտորիտարիզմի ձևավորման վտանգավոր ճանապարհին է»․ Սուրեն Սուրենյանց
2609:48
«Գործողներն առաջ են շարժվում, ընդդիմությունը դեռ հապաղում է»․ Տիգրան Աբրահամյան
4109:30
ԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. «Ժողովուրդ»
3809:12
129 կուսակցություն՝ 2,9 միլիոն բնակչության համար. «Ժողովուրդ»
4509:00
«Փաշինյանն իր համար շանս է փնտրում՝ շտապեցնելով ընդդիմությանը»․ Հակոբ Բադալյան
9503:06
«Ապալեգիտիմ իշխանությունը հերթական հակաքաղաքագիտական դրսևորումն է ցուցադրում»․ Արմեն Հովասափյան
8702:06
«ԿԸՀ-ն փորձում է արդարացնել իր անգործությունը»․ Արսեն Թավադյան
9401:06