«ՀՀ-ից մատակարարումների սահմանափակումները կապված չեն քաղաքականության հետ»․ Դանկվերտ

«Ռոսսելխոզնադզորի» կողմից Հայաստանից որոշ պարենային ապրանքների մատակարարման սահմանափակումները պայմանավորված են ոչ թե քաղաքականությամբ, այլ հայտնաբերված խախտումներով։ Այս մասին «Российская газета»-ին տված հարցազրույցում հայտնել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։
Նրա խոսքով՝ Հայաստանի խնդիրը արտադրության և վերահսկողության կազմակերպումն է։ Մասնավորապես, Դանկվերտը նշել է, որ Հայաստանում գործում են մեծ թվով փոքր ֆերմերային տնտեսություններ, որոնք աճեցնում և արտահանման համար մատակարարում են իրենց արտադրանքը։ Դանկվերտը շեշտել է, որ արտադրանքի վերահսկողությունը պետք է տեղի ունենա անմիջապես արտադրության փուլում: Նա հավելել է, որ այդ թվում՝ համակարգի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ է կոոպերացիա, արտադրական հսկողություն, ինչպես նաև արտադրողների միավորումների պատասխանատվություն: «Հենց դա է այսօր պակասում։ Հետևաբար, սահմանափակումների պատճառները կապված են արտադրանքի որակի և անվտանգության հետ, այլ ոչ թե քաղաքականության»,- եզրափակել է նա։

Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
203Երեկ, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
43824.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
46423.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
132023.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
60822.10.2026, 02:06
«Հանգիստ եղեք». Հասմիկ Հակոբյան (տեսանյութ)
49821.10.2026, 15:06
«Ո՞նց ենք գազի գնի թանկացման տակից դուրս գալու». լրագրողը՝ Գևորգ Պապոյանին (տեսանյութ)
49821.10.2026, 13:18
«ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կաճի»․ ԵԱՏՄ-ի միջկառավարական խորհուրդ
125820.10.2026, 15:19