«Փամբակ գետի վրա այս խողովակն անպատասխանատվության խողովակ է»․ Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վանաձորում, Փամբակ գետի վրա այս խողովակը անպատասխանատվության խողովակ է, որը բազմաթիվ ողբերգությունների պատճառ է դարձել տասնամյակներ շարունակ։
Վերջինը 7 և 13 տարեկան աղջիկների՝ Փամբակ գետ ընկնելու հանգամանքն է։ Արդեն երեք օր է՝ չեն գտնում երեխաներին։
Ուրեմն, տասնամյակներ շարունակ մի կտոր երկաթ չէին թողել. ով ինչ տեսել է՝ կտրել ու ծախել է (իհարկե, ոչ սովորական մահկանացուները)։ Այս մի խողովակը չեն ծախել, հավանաբար նրա համար, որ ծախսը սա քանդելու շատ էր, կամ էլ, որ աչք չծակի, սա թողել էին որպես հետիոտնային անցում՝ լավություն անելով թալանված ժողովրդին։
Բա համայնքն այդքան անտե՞ր լինի, որ նախկինում տեղի ունեցած ողբերգություններից հետո ոչ տեղական իշխանությունները, ոչ այլ պատասխանատուները ոչինչ չանեն։
Ավելին, նախկինում տեղի ունեցած նման դեպքերից հետո, Արտակարգ իրավիճակների ծառայությունները, իրավապահ մարմինները, չմիջամտեն ու եզրակացություններ չտան, չստիպեն։
Ամաչում և ցավում ես, որ տասնամյակներով այդքան հեռու են պատասխանատվությունից և հոգատարությունից։
Պետք է քննությունը պարզի պատասխանատուների շրջանակը, ուսումնասիրի նաև նախկին դեպքերը, պարզի, թե ինչ քայլեր չեն արվել այդ դեպքերից հետո, որոնք պետք է իրականացվեին, և պատասխանատվության ենթարկի անպատասխանատուներին։
Խողովակն էլ, քննության ավարտից հետո, շտապ ապամոնտաժվի և մտցվի տասնամյակներով թալանող, մետաղալոմ քանդող ու վաճառողների աչքը»։

Աննա Հակոբյանն ու Նիկոլ Փաշինյանը հարսանիքի են մասնակցել (տեսանյութ)
610:18
«Փամբակ գետի վրա այս խողովակն անպատասխանատվության խողովակ է»․ Օլեգ Դուլգարյան
4509:36
Պետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ»
5509:18
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև
5108:24
Խաղաղ օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը հասնում է ռեկորդային բարձրակետի
14300:53
«Որևէ մեկը մտածե՞լ է ծաղիկների գնանկման հետևանքների մասին»․ Հակոբ Բադալյան
101Երեկ, 23:54
«Ալեն Սիմոնյանի մայրը հանգստացնում է ամենահայատյաց ադրբեջանական կայքին». Կարեն Մխիթարյան (լուսանկար)
218Երեկ, 23:48
Շվեդիան ներգաղթյալների բնակության թույլտվությունները կչեղարկի անպատշաճ վարքի համար
226Երեկ, 23:10