Ծնողներին և երեխաներին հորդորում ենք սոցցանցերում զգուշավորություն հանդես բերել․ ՄԻՊ
![]() 365 Երկուշաբթի, 28 սեպտեմբերի, 2020 թ., 23:45 Երեկ՝ սեպտեմբերի 27-ին Արցախի, այդ թվում՝ խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմաօդային և հրթիռային ագրեսիվ հարձակումներն ուղեկցվում են էթնիկ հայերի նկատմամբ մեծ ծավալի ատելության խոսքով: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ-ը։ Զանգվածային լրատվության միջոցների և հատկապես սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վեր է հանել ատելության և բռնության, այդ թվում՝ սպանության կոչեր, որոնք տարածվում են թուրքական ու ադրբեջանական աղբյուրներից: Գործում են մեծ թվով էջեր ու խմբեր, որոնցով տարածվում են էթնիկ հայերի նկատմամբ ատելություն սերմանող, բռնության, այդ թվում՝ սպանությունների ու ավերածությունների տեսարաններ ու կոչեր պարունակող տեսանյութեր ու տեքստեր: Առկա են նաև զգալի թվով հայկական անուն-ազգանուններով կեղծ էջեր, որոնցից նաև հայերենով սպառնալիք պարունակող ու ահաբեկող հաղորդագրություններ են ուղարկվում հայ իրական օգտատերերին: Մարդու իրավունքների պաշտպանի սեպտեմբերի 27-ի և 28-ի մշտադիտարկումը վկայում է, որ նշված նյութերը տարածվում են Ֆեյսբուք, Թվիթեր, ՏիկՏոկ և սոցիալական այլ ցանցերով: Նշված նյութերով թիրախավորվում են հայ օգտատերեր, այդ թվում՝ անչափահասներ: Ընդ որում, առավել ագրեսիվ նյութեր են տարածվում ՏիկՏոկ սոցիալական ցանցով՝ նպատակ ունենալով առաջացնել վախ ու տագնապ խաղաղ բնակչության շրջանում: Մասնագետների հետ Մարդու իրավունքների պաշտպանի քննարկումները վկայում են, որ սոցիալական այդ ցանցն առավել վտանգավոր է, քանի որ դրանք վերահսկելը շատ հարցերում հնարավոր չէ: Ուստի, ծնողներին և երեխաներին խնդրում եմ սոցիալական ցանցերի հարցում ցուցաբերել զգուշավորություն ու այս օրերին բացառել հատկապես ՏիկՏոկ սոցիալական ցանցից օգտվելը: Մարդու իրավունքների պաշտպանն այս մշտադիտարկման փաստագրված արդյունքները կուղարկի միջազգային կառույցներին: |

Հայաստանը ՄԱԿ-ում ձեռնպահ է քվեարկել Ուկրաինայի վերաբերյալ բանաձևին
121Երեկ, 22:54
Թբիլիսի-Երևան մարդատար գնացքով փորձել են ներկրել մաքսային հսկողությունից թաքցված 45.5 կգ դեղորայք (տեսանյութ)
197Երեկ, 11:30
20-ից ավելի երիտասարդներ ծեծել են մեկ անձի (տեսանյութ)
31423.02.2026, 15:00
Դատախազությունը պահանջում է Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1.1 միլիարդ դրամ
31423.02.2026, 10:00
«ՄԵԳԱ ԹՐԵՅԴ»-ին պատկանող լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորման դեպք
49321.02.2026, 10:42
Ըստ Վաշինգթոնի՝ բոլոր կրոնների և մշակույթների ներկայացուցիչներն Ադրբեջանում ապրում են խաղաղության մեջ
136019.02.2026, 01:00
Դատախազությունը պահանջում է Կարեն Ավագյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
68518.02.2026, 16:30
Ավստրիայում մեկնարկել է Եպիսկոպոսաց հավաքը (տեսանյութ)
72918.02.2026, 12:42
