Ադրբեջանցին զանգահարել է հայ զինծառայողի եղբորը և տեղեկացրել, որ իրենք կտրել են եղբոր գլուխը. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվել է ահազանգ այն մասին, որ Ադրբեջանի զինվորականները երկու օր առաջ հայ զինծառայող են գլխատել:
ՄԻՊ գրասենյակը հայտնում է, որ անհապաղ նախաձեռնված վարույթով պարզված տվյալներն են.
հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի մի զինվորական զանգահարել է հայ զինծառայողի հարազատ եղբորը և տեղեկացրել, որ նրա եղբայրը գտնվում է իրենց մոտ, իրենք կտրել են եղբոր գլուխը, իսկ լուսանկարը տեղադրելու են համացանցում:
Դրանից հետո, զանգից մի քանի ժամ անց, սպանված զինծառայողի լուսանկարը եղբայրը հայտնաբերել է նրա սոցիալական ցանցի էջում:
Համոզմունքն այն է, որ հենց ադրբեջանցի զինվորականներն էլ նկարը սոցիալական ցանցի էջում տեղադրել են սպանելուց հետո: Ադրբեջանի զինվորականների հետ եղբայրն ունեցել է իրար հաջորդող երկու հեռախոսային խոսակցություն, որոնց ընթացքում ադրբեջանական մի քանի զինվորական խմբով ծաղրել են, փորձել են նվաստացնել սպանված զինծառայողի եղբորը, նրա հետ խոսել ատելության խոսքով: Ընդ որում, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է հայ զինծառայողի եղբայրը, զանգերը կատարվել են իր եղբոր հեռախոսահամարով:
Սրանք վայրագ ու դաժան, ակնհայտ ահաբեկչական մեթոդներ են: Մարդու իրավունքների պաշտպանը արձանագրել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոշտանգման ու վայրագությունների այլ դեպքեր ևս, այդ աշխատանքները շարունակվում են։
Դրանք բոլորը փաստագրված են՝ անհրաժեշտ ձևակերպումներով ու ներկայացվում են միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության:
Նման հանցավոր արարքներ կատարողները, դրանց համար պատասխանատուները պետք է ենթարկվեն անխուսափելի պատժի՝ միջազգային քրեական իրավունքի ողջ խստությամբ:

«Ադրբեջանն ընդլայնում ու ամրապնդում է դիրքերը Ջերմուկի հատվածում». Դավիթ Գալստյան (լուսանկար)
4717:48
«ԱԺ-ում քպ-ն ստեղծեց «քննիչ հանձնաժողով»՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով». Ռուբեն Մելիքյան
5217:18
«Բնակավայրերի ոչնչացումը, բնական պաշարների գերշահագործումը և կլիմայի փոփոխությունը սպառնում են կենդանական աշխարհին». Լևոն Ազիզյան
6316:36
«Flydubai-ի միջադեպը կազմակերպված էր՝ մեղքը Թեհրանի վրա բարդելու համար». Բաղայի
10616:07
«Նախատինքի կես խոսք իսկի չեն ասել զարհուրելի դեպքի առնչությամբ, բայց օրհներգը լսում են ձեռքը կրծքին դրած». Հակոբ Բադալյան
6715:36
Պայքարում են՝ ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում
7915:00
«ԱԺ ընտրություններից առաջ սահմանագոտու բնակչությանը խաբեցին տանիքների ծածկը փոխելու ծրագրով, այն մնաց թղթի վրա». Ոսկան Սարգսյան
7514:12
«Մեռելի փող ուտող իշխանություններ». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
7813:48