«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ի ընտրողները քվեարկել են աղքատացման հանգեցնող քաղաքականության դեմ։
Նրա խոսքով՝ «ամերիկյան հասարակությունը քվեարկեց աղքատացնող քաղաքականության», ինչպես նաև «ատելության» և «վերնախավերի արտոնությունների» դեմ։ «Դա տեղի ունեցավ Բրազիլիայում։ Հենց նոր տեղի ունեցավ ԱՄՆ-ում։ Իսկ շուտով տեղի կունենա նաև Իսպանիայում»,— գրել է վարչապետը X սոցիալական ցանցում։ Նրա կարծիքով՝ ծայրահեղ աջերի «ալիքն» այլևս չի աճում, այլ նահանջում է։
Նշենք, որ նոյեմբերի 3-ին Միացյալ Նահանգներում անցկացվեցին Քոնգրեսի միջանկյալ ընտրություններ։ Ամերիկացիներն ընտրում էին 100 սենատորներից 35-ին և Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներին։ 36 նահանգներում տեղի ունեցան նաև նահանգապետերի ընտրություններ։ Bloomberg-ի վերջին գնահատականների համաձայն՝ դեմոկրատները Ներկայացուցիչների պալատում կստանան առնվազն 225 տեղ՝ ապահովելով մեծամասնություն, մինչդեռ հանրապետականները կունենան 129 տեղ։ Նույն կանխատեսման համաձայն՝ Սենատում դեմոկրատները կունենան 54 տեղ (ինչը նույնպես մեծամասնություն է), իսկ հանրապետականները՝ 43 տեղ։

«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
6600:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
12700:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
5500:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
135Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
70Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
93Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
89Երեկ, 21:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
98Երեկ, 20:06