«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան

Լրագրող թաթուլ հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս տարվա սեպտեմբերի 21-ից Ադրբեջանի պետական Ազերթաջ գործակալությունը հրապարակումների շարք է սկսել Наши исторические памятники в Западном Азербайджане խորագրով, որտեղ ամեն շաբաթ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության մշակութային-ճարտարապետական կոթողները:
Շարքը վարում է Միլլի Մեջլիսի պատգամավոր, այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքի ղեկավար Ազիզ Ալեքբերլին:
Շարքի առաջին կոթողը Խոր Վիրապն է, որը անվանվում է Ասելիշադ: Ալեքբերլին պատմական, արխիվային որևէ հղում չանելով պնդում է, որ Խոր Վիրապը էրմենո-ղփչաղական թուրքական քրիստոնեական վանք է, բառացի՝ эрмено-кыпчакский тюркский христианский храм:
Ալեքբերլին Գեղարդի վանքը անվանում է հին ալբանական թուրքա-քրիստոնեական վանք, բառացի՝ древний албанский тюркско-христианский храм:
Այսինքն, ՀՀ տարածքում պահպանված բոլոր եկեղեցիներն ու վանքերը նա համարում է կամ թուրքական կամ աղվանական:
Ուշագրավ է, որ եթե Հայաստանում պաշտոնական մակարդակով չի խրախուսվում, որ Խոր Վիրապը նկարվի Արարատի ֆոնին, Ազերթաջը այն Արարատի ֆոնին է ներկայացնում:
Ինչպես հայտնի է՝ Հայաստանում վարչապետի մակարդակով պատժվում է գիտնականը, ով «սխալ» գիրք է նվիրում ԱՄՆ-ի փոխնախագահին: Ադրբեջանում պետական մակարդակով ՀՀ բոլոր վանքերն ու եկեղեցիները, ՀՀ-ն ընդհանրապես, համարվում է Արևմտյան Ադրբեջան:
Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը»:

«Մենք պատրաստ ենք այդ պատերազմին, բայց այն այլ բնույթ կունենա և շատ կարճ կտևի»․ Լավրով
11200:43
«Ամերիկացիները քվեարկել են աղքատացնող քաղաքականության դեմ»․ Իսպանիայի վարչապետ
14600:24
«Ադրբեջանում չեն խնամում հայ-ադրբեջանական խաղաղությունը». Թաթուլ Հակոբյան
6300:06
Դեմոկրատ, հայամետ Աբդուլ Էլ-Սայեդը կդառնա ԱՄՆ-ի Սենատի առաջին մահմեդական անդամը (տեսանյութ)
151Երեկ, 23:49
«Բռնաճնշումների շրջանակներում այսօր 3 ապօրինի որոշում է կայացվել». Տիգրան Աբրահամյան
75Երեկ, 23:42
«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
94Երեկ, 21:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
91Երեկ, 21:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
99Երեկ, 20:06