«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրել է․ «Իմ անվերապահ աջակցությունը Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին և Արթուր Դանիելյանին, Մարտուն Գրիգորյանին և Բագրատ Սրբազանին, Անդրանիկ Թևանյանին և մյուս բոլոր քաղբանտարկհալներին։
Այս ամենն այն գինն է, որը մենք՝ բոլորս միասին՝ որպես ազգային ինքնիշխանությունը չոտնահարող և արժանապատիվ քաղաքացիներ ու քաղաքական ուժեր, վճարում ենք այս պայքարում հայ և Հայաստան ունենալու համար։
Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը բաց է, և նա չի էլ թաքցրել, թե ինչի է պատրաստ հանուն իր խնդիրների լուծմանը։ Հանուն իր խնդիրների լուծման, ոչ թե երկրի կամ ժողովրդի։
Նա որոշակի քարտ բլանշ և պատուհան ունի՝ ջարդելու ՀՀ-ում դիմադրությունը և կատարելու իր աշխարհաքաղաքական տերերին տրված խոստումը։ Այդ պատուհանը անընդհատ բաց չի լինելու։
Մենք միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել այդ ճնշումներին և այնպես անել, որ այդ պատուհանը Փաշինյանի համար փակվի, և նա չհասնի իր ուզած արդյունքներին։
Ակնհայտ է, որ նոր սահմանադրության ընդունման թեզն է, որն առաջ է մղում անթաքույց ու բաց տեքստով։ Նա փաստացի խոստացել է, որ նոր սահմանադրության ընդունումն Ադրբեջանի կողմից թելադրված գործընթաց է։
Ակնհայտ է, որ դա զուգակցվում է նաև աշխարհաքաղաքական վեկտորի շրջադարձային փոփոխություններով։
Վատ է, որ ՀՀ-ին դարձրել են աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ, որ ՀՀ-ն ինքնիշխանության այնպիսի կորուստներ ունի, որ Ադրբեջանի նման պետությունը ՀՀ-ում կարողանում է օրակարգ ու քայլեր թելադրել՝ ինչպիսիք են կալանավորումները և բռնաճնշումները»:

ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ. «Հրապարակ»
2909:30
«Իրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք». Վենս
10809:25
Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ «Ժողովուրդ»
5109:12
«Իշխանության աջակիցների հետ ես ունեմ քաղաքական, մարդկային, քաղաքակրթական անհամատեղելիություն». Նարեկ Գալստյան
12103:06
«Հայաստանը որևէ հիդրո ծրագիր իրականացնելիս պետք է հաշվի առնի նաև հարևանի շահերն ու հետաքրքրություննները». Թաթուլ Հակոբյան
152Երեկ, 20:30
«Եռակողմ բանակցությունների ընդլայնման հարցը Ռուսաստանի հետ չի համաձայնեցվել». Ուշակով
253Երեկ, 19:49
«Ոնց որ կորցրել ա բանանը․ ես հոգեբույժ չեմ, չեմ կարող պատասխանել»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
168Երեկ, 17:36
«Իր գազի կալոնկայի տեղը կարող ա ինքը գիտի, իմի տեղը որ ցույց տա՝ ուրախ կլինեմ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
163Երեկ, 17:30