Ուրբաթ, 06 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան

«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
48
Այսօր, 04:00

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջին 1–1,5 տարում հետիոտնային լուսացույցներն այնպես են դարձրել, որ հետիոտներին պարտադիր նվաստացնեն. տեղեր կան, որ 6 գիծ լայնությամբ փողոցը հատելու համար 15 վայրկյան են տալիս։
Էն որ համարյա վազելով ես անցնում, բայց մե՛կ է, չես հասցնում, մի քանի մետրը արդեն կարմիր լույսի տակ ես անցնում ու քեզ մի տեսակ հանցագործ զգում։ (Ու մտածում, թե ինչ են զգում նույն փողոցը հատող տարեցները կամ հենաշարժողական ապարատի խնդիրներ ունեցող այլ մարդիկ)։
Դա էլ կարծես քիչ է, ամիսը մի քանի անգամ էլ ոստիկաններ են կանգնացնում հետիոտնային անցումներին, որոնք չեն թողնում, որ հետիոտնը իր լույսով անցնի, ստիպում են քո կանաչ լույսը մեկ-երկու անգամ բաց թողնես, որպեսզի այդ խղճուկ 15 վայրկյանից էլ մեքենաները օգտվեն։
Սովորաբար դա անում են, երբ Նիկոլի շաՌասյունը պետք է անցնի, ու իր ճանապարհը նախօրոք՝ 20–30 րոպե շուտ հնարավորինս թեթևացնելու համար հետիոտներին ստոպ են տալիս, վարորդների վրա էլ սկսում են գոռալ, թե վռազ անցեք, մի՛ կանգնեք։ Ամեն անգամ քաոս, գոռոցներ, ու անդադար սուլոցներ։
Ասում եմ էսքան տանջվելու տեղն ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեն. ասենք՝ Նիկոլն առավոտը գնում է գործի, Կենտրոն համայնքում պարետային ժամ է հայտատարվում։ Չորեքշաբթի գնում է ԱԺ հարց ու պատասխանի՝ պարետային ժամ, երեկոները՝ էլի պարետային ժամ, որպեսզի առոք-փառոք վերադառնա տուն։
Երբ էլ երկրից մեկնում է կամ արտասահմանից վերադառնում, պիտի արտահերթ պարետային ժամ հայտարարվի Զվարթնոց օդանավակայանից մինչև Բաղրամյան / Պռոշյան խաչմերուկ ընկած հատվածում։
Ոչ մի մեքենայի, ոչ մի հետիոտնի, ոչ մի մկան ու ձկան չթողնել փողոց դուրս գալ։
Վստահեցնում եմ, մենք շատ արագ դրան էլ կսովորենք, կհամակերպվենք, նույնիսկ ինքներս արդարացումներ կգտնենք ու իրար կհամոզենք, թե ճիշտ ձևը հենց սենց ա, բա չէ՝ նախկինների ժամանակ...»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան