«Ադրբեջանում մշակութային գործիչները տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ». ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում մշակութային գործիչները, մտավորականները հրապարակային խրախուսում և տարածում են ատելություն ու բռնության կոչեր էթնիկ հայերի նկատմամբ՝ արժանանալով հասարակության գովասանքին:
Ընդ որում, ոճն ու օգտագործվող բառերը գրեթե չեն տարբերվում պետական պաշտոնատար անձանց ու քաղաքական գործիչների հայատյաց խոսքից ու ելույթներից: Այդ ամենը հաստատող փաստերը հավաքագրվել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկմամբ:
Ադրբեջանական զինված ուժերի՝ ներկայիս թիրախային հարձակումները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ, նրանց պատճառած զանգվածային ավերածությունները, վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը տարիներով արմատավորված ու համակարգային հայատյացության արդյունք են:
Տարիներ շարունակ Ադրբեջանում հայատյացությունն ու հայասպանությունը միայն խրախուսվել են, իսկ դրանք կատարողները՝ արժանացել պետական պարգևների: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը միջազգային կառույցներին պարբերաբար ներկայացնում է հայատյացության մասին ապացույցներ: Այս անգամ խոսքը վերաբերում է մշակութային գործիչներին և մտավորականներին:
Պետական ու քաղաքական գործիչների հետ միասին մշակութային գործիչների, մտավորականների կողմից հայատյացություն պարունակող ելույթներն ու խոսքը նշանակում է, որ Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ ատելության տարածումը հայտնվում է փակ շղթային մեջ ու խրախուսվում բոլոր կողմերից»:

Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
5907:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
10904:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
134Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
133Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
133Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
195Երեկ, 22:49
Ռուսաստանը վրացական ընդդիմադիր «Դրոա!» կուսակցությունը հայտարարել է որպես «անցանկալի»
201Երեկ, 22:13
«Համախմբման անհրաժեշտությունը պայմանավորված է արտաքին պարտադրանքի և ներքին քաղաքական ճնշումների փոխկապակցված վտանգներով». «Միասնության թևեր»
96Երեկ, 22:00