Ադրբեջանն ավիացիոն հարվածներ է հասցրել Շուշիին, կիրառել կասետային ռումբեր

Բերդաքաղաք Շուշիում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերի ծանր զինատեսակներից հասցրած հարվածների հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում կան ավերածություններ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ ներկայացնելով առավոտյան ժամը 09:20-ի սահմաններում տիրող իրավիճակը: «Մի քանի անգամ հարվածել են Շուշի քաղաքին. ինքնաթիռ էր, որի միջոցով օգտագործել են կասետային ռումբեր, որոնք թափվել են քաղաքի տարբեր հատածներում, մնացորդներն էլ ընկել են Քարին Տակ գյուղում: Փառք Աստծո, խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չունենք, սակայն քաղաքի տարբեր հատվածներում ավերածություններ կան: Երեկ էլ էին ավիացիայով հարվածներ հասցնում քաղաքին, այսօր էլ շարունակում են»,- նշել է Սարգսյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
4300:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
50Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
64Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
217Երեկ, 18:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
128Երեկ, 10:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
302Երեկ, 09:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
118Երեկ, 08:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
157Երեկ, 00:30