«Վարձկանները ռազմագերու կարգավիճակից չեն օգտվում»․ Արթուր Մելիքյան
![]() 1082 Չորեքշաբթի, 04 նոյեմբերի, 2020 թ., 14:35 Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ գերեվարված վարձկան ահաբեկիչներին։ Հարցին, թե բացի հարցաքննության ընթացքում նրանց խոստովանություններից՝ ինչ ապացույցներ կան, որոնք ներկայացվեն միջազգային կառույցներին՝ որպես փաստ, Մելիքյանն ասաց․ «Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի նշանակությունը շատ մեծ է՝ ինչպես քաղաքական, այնպես էլ իրավական առումով։ Յուրաքանչյուր փաստական հանգամանք բացահայտվում է որոշակի ապացույցով։ Այդ ապացույցները կօգտագործվեն նախաքննության միջանկյալ և ավարտական փուլերում՝ ինչպես քաղաքական դաշտում, այնպես էլ իրավական հարթակներում քննարկումների ժամանակ»։ Մելիքյանը հորդորեց համբերատար լինել՝ ապացույցներին սպասելիս։ «Մի քիչ սպասեք և կտեսնեք, թե ինչ ապացույցներով, ինչ փաստական հանգամանքներ են հիմնավորվում»,- ասաց նա։ Ա․ Մելիքյանն իր խոսքում ընդգծեց, որ վարձկանները ռազմագերու կարգավիճակից չեն օգտվում։ «Նման միջազգային փաստաթուղթ չկա։ Վարձկանը նույն հանցագործն է, ուղղակի ավելի մեծ մասշտաբի»,- հավելեց նա։ |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
4202:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
8601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
12100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
11000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
148Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
175Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
133Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
232Երեկ, 23:12
