ԼՂ-ի հակամարտության գոտում և դրա շուրջ գտնվող վարձկանները պետք է հեռացվեն. ՄԱԿ
![]() 2183 Հինգշաբթի, 12 նոյեմբերի, 2020 թ., 01:20 ՄԱԿ Մարդու իրավունքների հարցերով փորձագետները հույս են հայտել, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման մասին հայտարարության ընդունումը կհանգեցնի տարածաշրջանում կայուն խաղաղության: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքէջը: Այնուամենայնիվ, փորձագետները մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրա շուրջ վարձկանների օգտագործման փաստով: ՄԱԿ վարձկանների օգտագործման հարցերով աշխատանքային խումբը հայտարարել է, որ լայնորեն տարածված են հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը Թուրքիայի աջակցությամբ ԼՂ հակամարտության գոտում օգտագործել է սիրիացի գրոհայինների, այդ թվում՝ ռազմաճակատում իրենց դիրքերը ամրապնդելու և պահպանելու համար: ՄԱԿ փորձագետների կարծիքով՝ գրոհայինները մոտիվացվել են առաջին հերթին անձնական շահով՝ հաշվի առնելով Սիրիայի Արաբական Հանրապետությունում տիրող ծանր տնտեսական իրավիճակը: Մահանալու դեպքում նրանց հարազատներին նյութական փոխհատուցում են խոստացել, նաև՝ Թուրքիայի քաղաքացիություն։ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և նրա շուրջ այդ անձանց հավաքագրման, տեղափոխման և օգտագործման եղանակը, ըստ երևույթին, համապատասխանում է «վարձկան» եզրույթի սահմանմանը, որը առկա է համապատասխան միջազգային իրավական փաստաթղթերում, ներառյալ վարձկանների հավաքագրման, օգտագործման և ֆինանսավորման դեմ պայքարի մասին միջազգային կոնվենցիային, որի մասնակիցն է Ադրբեջանը»,- ասել է աշխատանքային խմբի նախագահ Քրիս Կվաջան: Կվաջանը հավելել է, որ բացի այդ, ըստ հաղորդագրությունների, Թուրքիան զբաղվել է զինված խմբավորումների միջոցով սիրիացի տղամարդկանց լայնածավալ հավաքագրմամբ և Ադրբեջան տեղափոխմամբ, որոնցից մի քանիսը կապված են Սիրիական ազգային բանակի հետ: Աշխատանքային խումբը մտահոգություն է հայտնել նաև ռազմական գործողությունների վերսկսման պահից ընդհուպ մինչև վերջին հրադադարը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և նրա շուրջ, ինչպես նաև այլ շրջաններում քաղաքացիական բնակավայրերի վրա կանխամտածված և անխնա հարձակումների մասին բազմաթիվ հաղորդագրությունների առնչությամբ, ինչը հանգեցրել է քաղաքացիական բնակչության զոհերի, ներառյալ՝ երեխաների շրջանում: Նշվում է, որ լայնորեն հաղորդվել է նաև քաղաքացիական գույքին և ենթակառուցվածքին, այդ թվում՝ դպրոցներին և հիվանդանոցներին հասցված զգալի վնասի, ինչպես նաև լրագրողների մասնակցությամբ միջադեպերի մասին: «Այս համատեքստում առավել մտահոգիչ է այն փաստը, որ Ադրբեջանում տեղակայված սիրիացի գրոհայինները ենթադրաբար կապված են զինված խմբերի և անհատների հետ, որոնք որոշ դեպքերում մեղադրվել են ռազմական հանցագործությունների և Սիրիայի հակամարտության ընթացքում մարդու իրավունքների լուրջ խախտումների մեջ, ինչը, ըստ երևույթին, հավերժացնում է անպատժելիության ցիկլը, ինչը միջազգային իրավունքի հետագա խախտումների վտանգ է պարունակում»,- հավելել են նրանք: Փորձագետները վերոհիշյալ մեղադրանքների վերաբերյալ իրենց մտահոգությունները փոխանցել են անմիջապես Ադրբեջանի և Թուրքիայի կառավարություններին և տեղեկացրել են Սիրիայի Արաբական Հանրապետությանը: |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
