Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) հայտարարություն է տարածել

Համացանցում տարածվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը
Սիրելի՛ սյունեցիներ, դարերի խորքից եկող վտանգը նորից չոքել է Սյունյաց աշխարհի գլխին։ Անպարտելի Սյունիքը կրկին հայտնվել է թշնամու թիրախում։ Խայտառակ կապիտուլիացիայի պայմանագրով, Արցախի տարածքները թշնամուն հանձնելու պատճառով այսօր Ջանգեզուրն է դարձել սահմանամերձ։ Ավելին, մեր մարզի որոշ հատվածներ շուտով թշնամու վերահսկողության տակ կհայտնվեն։
Հիմա, առավել քան երբևէ, պետք է համախմբվենք բոլորս։ Յուրաքանչյուրս գիտակցելով պահի կարևորությունը, մեր ներուժը, գիտելիքները, պայքարելու հմտությունները պետք է կենտրոնացնենք մեկ նպատակի վրա. անսասան պահել մեր սահմանները։
Հիշե՛նք, դեռևս 1919թ֊ի մայիսին, Շիխլինսկու ղեկավարած 15.000 հոգանոց բանակը խայտառակ պարտություն կրեց Սյունիքում, իսկ 1920թ֊ի օգոստոս֊նոյեմբեր ամիսներին կապիտուլիացիայի ծրագրով Զանգեզուր մտած խորհրդային զորքերը, Գ.Նժդեհի ղեկավարած ջոկատների շնորհիվ, մազապուրծ եղած փախան տարածքից։
Հիմա հերթը մերն է, իսկ մենք Սյունիք կորցնելու իրավունք չունենք։ Դավիթբեկյան ուխտով, Նժդեհյան ոգով, նախնիների կանչով, միահամուռ ջանքերով, հզոր կազմակերպվածությամբ ու սերունդների առջև բարձր պատասխանատվությամբ պետք է կանգնենք Լեռնահայաստանի կողքին։
Հիշելով Նժդեհի խոսքերը՝ չթողնենք կոտրվի Հայաստանի ողնաշարը։
«Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, առանց որի Հայաստանը գոյություն ունենալ չէր կարող»։
Գ. Նժդեհ

«Տեսեք՝ ինչ աստիճանի է հասել ՔՊ կողմից հանցագործությունների հովանավորչությունը». Արման Թաթոյան (տեսանյութ)
6701:18
«Չէր կարող նման բան ասել». Նիկոլ Փաշինյանը՝ Ալեն Սիմոնյանի փաստացի ասած խոսքի մասին (տեսանյութ)
7801:06
Գևորգ Գասպարյանն ու ՀՏ Հայկոն՝ Էվերեստի գագաթին
7200:12
«Փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
89Երեկ, 23:12
«Ի՞նչպես է պատահում, երբ որևէ ուժ, չստանալով ձայների 2/3-ից ավելին, ստանում է 2/3-րդից ավելի մանդատ». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
78Երեկ, 22:48
«Քվեարկել հնարավոր է». Ռոման Երիցյանը հրատապ հավաքի է կանչում արցախցիներին (տեսանյութ)
76Երեկ, 22:36
«Վա˜յ, ես քու ջանիդ մեռնիմ, մեր խաղաղությո′ւն, մեր արև′, մեր կյա′նք». երկրպագուհին՝ Փաշինյանի գրկում (տեսանյութ)
79Երեկ, 22:12
«Պետք է սկսել «Գազպրոմ Արմենիա»-ի ազգայնացման գործընթաց». Դանիել Իոաննիսյան
65Երեկ, 22:00