Դատարանը մերժել է համայնքապետի ՔՊ-ական թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու հայցը

29
Այսօր, 21:42
Վարչական դատարանը մերժել է Սպիտակ համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գրանցումը չեղարկելու հայցը: Այս մասին հայտնում է «Առավոտ»-ը:
Հայցը ներկայացրել էր թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը՝ պնդելով, թե Նիկողոսյանը վարչական ռեսուրս է կիրառել և աշխատանքից ազատել մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության թեկնածուներին՝ փոխքաղաքապետին ու երեք վարչական ղեկավարների:
Դատարանն արձանագրել է, որ պաշտոնանկությունները կատարվել են հոկտեմբերի վերջին՝ մինչև նոյեմբերի 4-ին նախընտրական քարոզարշավի մեկնարկը, ուստի չեն կարող Նիկողոսյանի գործողությունները գնահատել՝ որպես քարոզչության կարգի խախտում:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

«Ինչո՞ւ Ազգային ժողովում մեզ հետ բանավեճի ժամանակ ասաց՝ ես կգնամ, կբանակցեմ, որ սա լինի մեր վերջին զիջումը». Նարեկ Կարապետյան
1621:24
Նարեկ Կարապետյանը հանդես է եկել ուղերձով (տեսանյութ)
4021:00
«Մեր պատասխանը հստակ է՝ Ո՛Չ.». Իշխան Սաղաթելյան
5220:42
Տաջիկստանը ՄԱԿ-ին պաշտոնական ծանուցում է ներկայացրել ՄՔԴ-ից դուրս գալու մասին
14819:43
Պաշտոնանկություններ՝ Կառավարությունում
8719:36
«Քննարկելով այդ նոր Սահմանադրության նախագիծը՝ մենք չենք հարգի (չե՞նք հավատա) ընդդիմությանը». Արսեն Բաբայան
7119:30
Մահացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
8118:36
Իրանը պատրաստ է շտապ դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից
13118:19