«Հայաստանում բոլոր ղեկավարների օրոք Սահմանադրություն է փոխվել». Վլադիմիր Հովհաննիսյան

«Համերաշխություն» կրթական և հետազոտական հիմնադրամի տնօրեն Վլադիմիր Հովհաննիսյանի գրառումը․ «Հայաստանում բոլոր ղեկավարների օրոք Սահմանադրություն ա փոխվել։ Ամեն եկող ղեկավար իր սուրբ տղայական պարտքն ա համարել մի հատ Սահմանադրություն փոխել, հետո նոր հեռանալ։ Ժառանգ թողնելու կամ հանգուցյալ ծնողի գերեզմանաքարը լավ սարքելու նման պարտականություն ա կարծես, ճիտին պարտք, ու ըստ այդմ, ով ղեկավար ա դառնում, անպայման որոշում ա դա էլ անել, նոր գնալ՝ «ամեն ինչ արեցի, էս էլ անեմ, նոր հանգիստ գնամ թոշակի» տրամաբանությամբ։
ՀՀ–ում Սահմանադրությունը ընդունվել ա Լևոնի օրոք, փոխվել Քոչարյանի օրոք, Սերժի օրոք, հիմա էլ Նիկոլի օրոք պիտի փոխվի, թե չէ էս երկրի քաղաքական պատմության մեջ մի բան կիսատ կմնա։ Բա մարդը 8.5 տարի ա կառավարում ա, բա մի հատ էլ Սահմանադրություն չփոխի՞, նոր հեռանա։ Կարծես սեփական կառավարման տարիները սրբագործելու նման մի բան լինի, ինչ–որ պարտադիր թագավորական ծես, որ ամեն եկողը, անկախ իր ցանկությունից, պետք ա անպայման անի։
Այնինչ Սահմանադրությունը պետք ա միշտ նույնը լիներ, ղեկավարները ձեռնոցի նման փոխվեին, ոչ թե ամեն նոր եկողի հետ Սահմանադրությունը ձեռնոցի նման փոխվեր։
Սա մի բան ա նշանակում, որ էս հիմնարար փաստաթուղթը մեզ մոտ արժեվորված չի, դրա նշանակությունը գիտակցված չի։ Կառավարության որոշման կամ ԱԺ–ի կողմից ընդունված ինչ–որ օրենքի նման մի բան ա, որը սակայն հանրաքվեով պիտի անցնի, որովհետև «ձևն ա տենց», ոչ թե որովհետև կարևորագույն հիմնարար փաստաթուղթ ա։
Իսկ Սահմանադրության կարևորությունը չգիտակցող հանրության համար ի՞նչ կարևոր ա, էդ Սահմանադրությունը դրսից ա պարտադրված, թե ներքին պահանջ ա։ Դրա համար հանրությունը նախ պետք է ինքն իրեն ընդունի որպես սահմանադիր, որպես պետության հիմնարար փաստաթուղթը կերտող սուբյեկտ, հետո նոր գնա հանրաքվեի։ Կա՞ արդյոք դրա գիտակցումը մեզ մոտ։ Կարծում եմ՝ չկա։ Ոնց հերթական ղեկավարը ասաց, էդպես էլ քվեարկելու են, անցնի գնա, մինչև նոր ղեկավար ու հետն էլ նոր Սահմանադրություն»։

«Հայաստանում բոլոր ղեկավարների օրոք Սահմանադրություն է փոխվել». Վլադիմիր Հովհաննիսյան
3100:48
«ՆԱՏՕ-ն 1997 թվականի սահմաններին վերադարձնելու պահանջներն անընդունելի են». Ռյուտե
8200:31
«Մեր սահմանադիր մայր Սրբուհի Գալյանն ավելի հեռուն է գնացել». Տաթևիկ Սողոյան
5600:24
ՑԱՀԱԼ-ի հետախուզությունը Նեթանյահուին նախազգուշացրել է Իրանի դեմ հարձակման դեպքում մի քանի ճակատով պատերազմի վտանգի մասին
11800:19
«Նոր Սահմանադրությունը ներկայացվելու է որպես «խաղաղության Սահմանադրություն»». Արփինե Հովհաննիսյան
125Երեկ, 17:36
«Ո՞նց կարողա նույն ազգի գենի մեջ էսքան տարբերություն լինի»․ Դավիթ Ամալյան
130Երեկ, 17:30
Իրանը սպառնացել է ագրեսիայի դեպքում հարվածել Եվրոպայում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաներին
199Երեկ, 17:25
«Այս գործով հրապարակված մեղադրանքում իրականությունը տարբերվում է քաղաքական իշխանության գնահատականներից»․ Տիգրան Աբրահամյան
112Երեկ, 17:12